Սահմանադրական դատարանը որոշել է` երբ կքննի ՀՀ նախագահի դիմումը

Որպես պատասխանող կողմ` դատավարությանը ներգրավել է ՀՀ Ազգային ժողովը՝ որպես վիճարկվող օրենքն ընդունած մարմին:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 2 ապրիլի – Sputnik. ՀՀ Սահմանադրական դատարանը նախագահ Արմեն Սարգսյանից ստացած դիմումը կքննի 2021թ-ի հունիսի 1- ին, ժամը 11.00-ին: Գործը քննության ընդունելու որոշումը հրապարակվել է ՀՀ ՍԴ պաշտոնական կայքում:

Եկեք, վերացրեք, մեկ է՝ չենք կատարելու. Օնիկ Գասպարյանի փաստաբան

Դրա համաձայն` նախագահի դիմումի քննությունն իրականացվեու է գրավոր ընթացակարգով: Գործով զեկուցող է նշանակել Սահմանադրական դատարանի դատավոր Արևիկ Պետրոսյանը: Որպես պատասխանող կողմ` դատավարությանը ներգրավել է ՀՀ Ազգային ժողովը՝ որպես վիճարկվող օրենքն ընդունած մարմին:

Հիշեցնենք՝ ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի դիմումը վերաբերում է «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» ՀՀ օրենքի 40-րդ հոդվածի 3-րդ մասի՝ Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելուն:

Սարգսյանը Սահմանադրական դատարան էր դիմել մարտի 10-ին՝ ՀՀ ԶՈւ ԳՇ արդեն նախկին պետ Օնիկ Գասպարյանին պաշտոնից ազատելու` վարչապետի նախաձեռնության և դրան հաջորդած գործընթացների արդյունքում:

Կարգելվի՞ ԳՇ նոր պետի նշանակումը. Օնիկ Գասպարյանի փաստաբանը լուրեր ունի

ՀՀ ԶՈւ Գլխավոր շտաբը փետրվարի 25-ին պահանջեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը, ասելով, որ քաղաքական ղեկավարությունը պետությունը տանում է դեպի վտանգավոր սահմանագիծ։ Դա տեղի ունեցավ այն բանից հետո, երբ վարչապետը պաշտոնից հեռացրեց Գլխավոր շտաբի պետի առաջին տեղակալ Տիրան Խաչատրյանին։

Օնիկ Գասպարյանի գործով դատավորը մերժել է Փաշինյանի ներկայացուցչի միջնորդությունը

Ի պատասխան Նիկոլ Փաշինյանը հայտարարեց ռազմական հեղաշրջման փորձի ու նախագահին դիմեց է Գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանին պաշտոնից հեռացնելու միջնորդությամբ:

Նախագահ Արմեն Սարգսյանը չստորագրեց և հետ ուղարկեց այն փետրվարի 27–ին։ Նույն օրը վարչապետը կրկին առաջարկությունն ուղարկեց ՀՀ նախագահին։

Մարտի 2-ին հայտնի դարձավ, որ նախագահը չի ստորագրել Օնիկ Գասպարյանին ԳՇ պետի պաշտոնից ազատելու հրամանագիրը, բայց ՍԴ դիմելու է ոչ թե Նիկոլ Փաշինյանի ներկայացրած հրամանագրի նախագծի սահմանադրականության հարցը պարզելու համար, այլ «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» 2017թ. նոյեմբերի 15-ի ՀՀ օրենքի՝ Սահմանադրությանը համապատասխանելու հարցը որոշելու խնդրանքով:

Սահմանադրական դատարանը ստացել է ՀՀ նախագահի դիմումը, բայց դեռ վարույթ չի ընդունել