Պեսկովն ասել է, թե ինչպես է զգում իրեն Վլադիմիր Պուտինը պատվաստումից հետո

Վլադիմիր Պուտինը պատվաստում է անցել մարտի 23-ի երեկոյան։ Նա չի բացահայտել պատվաստանյութի անունը, որով պատվաստել են իրեն:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 2 ապրիլի- Sputnik. Կորոնավիրուսի դեմ ռուսական պատվաստանյութի առաջին ներարկումից հետո Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի մոտ կողմնակի բարդություններ չեն նկատվում: Տեղեկությունը ՌԻԱ Նովոստիին հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։

Փաշինյան–Պուտին հանդիպման օրը հայտնի է. ՀՀ վարչապետն ինքնամեկուսացել է

«Ոչ։ Ոչ մի ախտանիշ չկա»,-ասել է Պեսկովը ՝ պատասխանելով այն հարցին, թե արդյոք նախագահը պատվաստումից հետո ինչ-որ կողմնակի ախտանշաններ ունի։

Վլադիմիր Պուտինը պատվաստում է անցել մարտի 23-ի երեկոյան։ Նա պատվաստվել է առանց տեսախցիկների։ Պուտինը չի բացահայտել նաև պատվաստանյութի անվանումը, որը նրան ներարկել են բժիշկները, բայց նշել է, որ դա ռուսական 3 պատվաստանյութերից մեկն է։ Նրա խոսքով ՝ այդ մասին գիտի միայն իր բժիշկը։