Փաշինյան–Պուտին հանդիպման օրը հայտնի է. ՀՀ վարչապետն ինքնամեկուսացել է

Բացի անձնական ընդունելություններից և հանրային միջոցառումներից, Նիկոլ Փաշինյանն աշխատում է պլանային օրակարգով։ Նա այսօր չէր այցելել նաև «Եռաբլուր» զինվորական պանթեոն:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 2 ապրիլի – Sputnik. Մոսկվայում ապրիլի 7-ին կկայանա ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հերթական հանդիպումը։ Տեղեկությունը Sputnik Արմենիայի հետ զրույցում հայտնեց վարչապետի մամուլի խոսնակ Մանե Գևորգյանը։

Պատերազմին վերջ դնելու հարցում Պուտինի անձնական դերի մասին բոլորը պետք է հիշեն. Պեսկով

«ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ նախատեսված հանդիպումով պայմանավորված՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ապրիլի 2-ից աշխատում է ինքնամեկուսացման պայմաններում»,–ասաց նա։

Բացի անձնական ընդունելություններից և հանրային միջոցառումներից, Նիկոլ Փաշինյանն աշխատում է պլանային օրակարգով։

Նշենք, որ Նիկոլ Փաշինյանն այսօր նաև չէր այցելել «Եռաբլուր» զինվորական պանթեոն:

Փաշինյանը զանգահարել է Պուտինին. ի՞նչ է քննարկվել

Հիշեցնենք, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի վերջին հանդիպումը կայացել է հունվարի 11–ին, երբ եռակողմ` Փաշինյան–Պուտին–Ալիև հանդիպման արդյունքում Արցախի զարգացման մասին համատեղ հայտարարություն ստորագրվեց։