Կարմիր բլուրում հրատապ պեղումներ են սկսվում

Ճանապարհի շինարարության ընթացքում խեցեղեն բեկորներ են գտնվել, և աշխատանքները դադարեցվել են։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 2 ապրիլի – Sputnik․ Վաղը Կարմիր բլուրում կսկսվեն հրատապ կանխարգելիչ պեղումներ։ Տեղեկությունը Facebook-ի իր էջում հայտնում «Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանի տնօրեն։ Նրա խոսքով՝ հրատապ աշխատանքների մեկնարկի պատճառն այն է, որ Արգավանդ-Շիրակ հանգույցի ճանապարհի շինարարության ժամանակ գտնվել են խեցեղեն բեկորներ։ Շինաշխատանքները դադարեցվել են։

«Հետաքրքիր բացահայտումներ մեր թիմին։ Առաջ Աստված»,- գրել է Բադալյանը։

Հիշեցնենք` այժմ Երևանը շրջանցող ճանապարհ է կառուցվում։ Տևական ժամանակ է` Երևանի արևմտյան օղակաձև ճանապարհի մաս կազմող Բաբաջանյան-Աշտարակ, Արգավանդ-Շիրակ ճանապարհահատվածներում շինարարական աշխատանքներ էին ընթանում: Արգավանդ-Շիրակ ճանապարհահատվածի ամբողջ երկարությունը 2.7 կմ է, իսկ միջին լայնությունը՝ 26 մ: Այն ներառում է նաև Հրազդան գետի վրա 252 մետր երկարությամբ և 28 մետր լայնությամբ մետաղական կամուրջը: Աշխատանքները նախատեսվում է ավարտել այս տարվա երկրորդ կեսին:

Մեծամորի պեղումների գտածոները զարմացրել են միջազգային հնագետներին

Նշենք, որ «Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանը հիմնադրվել է 1968թ. հոկտեմբերի 19-ին՝ Երևան քաղաքի 2750-րդ տարեդարձին։ Թանգարանը ստեղծվել է Երևան քաղաքի վարչական սահմաններում գտնվող երեք նշանավոր հնավայրերի՝ Արին բերդ, Կարմիր բլուր և Շենգավիթ, և այդ հնավայրերից հայտնաբերված նյութական մշակույթի մնացորդների և գտածոների հիման վրա։ Արգելոց-թանգարանն ունի երկու մասնաճյուղ՝ «Կարմիր բլուր» և «Շենգավիթ»։ Կարմիր բլուրը գտնվում է Հրազդան գետի ձախ ափին։

Հայաստանում իրականացված բացառիկ պեղումների հնգյակը. գտածոները տանում են մինչև մ.թ.ա