Կապիտոլիումի մոտ հրաձգություն է տեղի ունեցել

Մի տղամարդ մեքենայով մխրճվել է Կոնգրեսի շենքի մոտ գտնվող հսկիչ անցակետ, դրանից հետո կրակոցներ են հնչել։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 2 ապրիլի – Sputnik․ ԱՄՆ Կոնգրեսի նիստերի գումարման շենքի` Կապիտոլիումի մոտ հրաձգություն է տեղի ունեցել։ Տեղեկությունը հայտնում է MSNBC հեռուստաալիքը՝ վկայակոչելով փրկարարներին։

Զենքի իրավունքը կյանքից ավելի թա՞նկ է, կամ երբ հրացան գնելը հեծանիվ ունենալու պես հեշտ է

«Առնվազն մեկ մարդու վրա կրակել են ԱՄՆ-ի Կապիտոլիումի մոտ»,- նշված է հեռուստաալիքի Twitter-յան հաղորդագրության մեջ:

​Ավելի վաղ Կապիտոլիումի ոստիկանությունը հայտնել էր, որ անհայտ անձը մեքենայով մխրճվել է ԱՄՆ Կոնգրեսի շենքի մոտ գտնվող հսկիչ անցակետ և մեքենան վարել երկու սպաների ուղղությամբ։ Նրանք տարբեր աստիճանի վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց: Կասկածյալը բերման է ենթարկվել։

Սուրգուտի օդանավակայանում երկու ինքնաթիռ են բախվել․ տեսանյութ