Բարձրաստիճան զինվորականները Եռաբլուր են այցելել. Ապրիլյան պատերազմի 5–րդ տարելիցն է

Հինգ տարի առաջ այս օրը սկսվեց Ապրիլյան քառօրյա պատերազը։ Այդ օրերին հայրենիքի պաշտպանության համար ընկան 100–ից ավելի քաջորդիներ։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 2 ապրիլի – Sputnik. Այսօր առավոտյան «Եռաբլուր» զինվորական պանթեոն են այցելել բարձրաստիճան զինվորականները և հարգանքի տուրք մատուցել 2016–ի Ապրիլյան քառօրյա պատերազմում ընկած մեր հերոսների հիշատակին։

Ապրիլյան պատերազմի ընթացքում Ադրբեջանը բազմաթիվ հանցագործություններ է կատարել. Արցախի ԱԳՆ

Զոհվածների շիրիմներին ծաղիկներ են խոնարհել ՀՀ պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանը, ՀՀ պաշտպանության փոխնախարար Արման Սարգսյանը, Գլխավոր Շտաբի պետ Արտակ Դավթյանը և այլք։

Հիշեցնենք՝ 2016թ-ի ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերը ադրբեջանական զինուժը լայնամասշտաբ ռազմական գործողություններ սկսեց Արցախի Հանրապետության արցախա-ադրբեջանական շփման գծի ողջ երկայնքով։ Առավել թեժ մարտեր ընթացան հարավային (Հադրութ) և հյուսիսարևելյան (Մարտակերտ) ուղղություններում, ինչի հետևանքով հայկական կողմը ավելի քան 100 զոհ ունեցավ։