Արցախի նախագահն այցելել է Ստեփանակերտի հուշահամալիր-պանթեոն. լուսանկարներ

Արայիկ Հարությունյանը ծաղիկներ է խոնարհել Ապրիլյան պատերազմում զոհված հայորդիների հիշատակին։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 2 ապրիլի – Sputnik․Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանն այսօր այցելել է Ստեփանակերտում գտնվող հուշահամալիր։ Նա իր այցի մասին գրել է Facebook–ում։

Հարությունյանը հարգանքի տուրք է մատուցել 2016թ.-ի ապրիլին Արցախի դեմ Ադրբեջանի սանձազերծած պատերազմի զոհերի հիշատակին։

«Խոնարհումս մեր սուրբ հայրենիքի պաշտպանության համար բոլոր ընկածների վառ հիշատակի առջև…»,- Facebook–ի իր էջում գրել է Արցախի նախագահը։

Հրապարակված լուսանկարներից պարզ է դառնում, որ Ստեփանակերտի հուշահամալիր-պանթեոն է այցելել նաև Արցախի Անվտանգության խորհրդի քարտուղար, Արցախի հերոս Վիտալի Բալասանյանը։

Փաշինյանի անունից Եռաբլուրում ծաղիկներ են դրվել Ապրիլյան պատերազմի հերոսների շիրիմներին