Ապրիլյան պատերազմի համար անպատժելիությունն Ադրբեջանն օգտագործեց 4 տարի անց․ Արցախի ՄԻՊ

Միջազգային մարդասիրական իրավունքի կանոնավոր և կոպտագույն խախտումներն անհանգստության լուրջ առիթ են ամբողջ միջազգային հանրության համար։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 2 ապրիլի – Sputnik․ Արցախի ժողովրդի նկատմամբ 2016թ. ապրիլին ադրբեջանական վայրագությունները պատշաճ կերպով չեն դատապարտվել միջազգային հանրության կողմից։ Արցախի Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը Facebook-ի պաշտոնական էջում հայտարարություն է տարածել՝ ընդգծելով, որ կատարածի համար անպատժելիությունն Ադրբեջանն օգտագործել է չորս տարի անց։

Ապրիլյան պատերազմի ընթացքում Ադրբեջանը բազմաթիվ հանցագործություններ է կատարել. Արցախի ԱԳՆ

2020 թվականի աշնանն արդեն Ադրբեջանը Թուրքիայի և միջազգային ահաբեկչական խմբավորումների հետ միասին լայնածավալ ագրեսիա իրականացրեց Արցախի Հանրապետության և խաղաղ բնակչության դեմ։ Ռազմական գործողություններն ուղեկցվել են միջազգային մարդասիրական իրավունքի կոպտագույն խախտումներով, պատերազմական և մարդկության դեմ ուղղված հանցագործություններով:

«44-օրյա պատերազմի ընթացքում Ադրբեջանը առանց տարբերակման, դիտավորյալ թիրախավորել է Արցախի Հանրապետության քաղաքացիական բնակչությանն ու ենթակառուցվածքները, խոշտանգել, անմարդկային վերաբերմունքի ենթարկել ռազմագերիներին և զոհված զինծառայողների մարմինները: Անպատժելիության հետևանք է նաև, որ մինչ այսօր Ադրբեջանը հրաժարվում է հայրենիք վերադարձնել հայ ռազմագերիներին և քաղաքացիական գերեվարված անձանց և շարունակում է վանդալիզի ենթարկել Արցախի վերահսկողությունից դուրս մնացած տարածքներում հայկական մշակութային հուշարձանները: Ադրբեջանի վարքագիծը այդ երկրում տարիներ ի վեր պետական մակարդակով վարվող հայատյացության համակարգված քաղաքականության արդյունք է»,- նշված է հաղորդագրության մեջ։

Ապրիլյան պատերազմի համեմատ` ԱԹՍ–ների խոցելիությունը շուրջ 10 անգամ ավել է. Օհանյան

Արցախի մարդու իրավունքների պաշտպանը համոզված է, որ ինչպես 2016թ. ապրիլյան, այնպես էլ 44-օրյա պատերազմում Ադրբեջանի կողմից միջազգային մարդասիրական իրավունքի կանոնավոր և կոպտագույն խախտումները անհանգստության լուրջ առիթ են ամբողջ միջազգային հանրության համար։

Եթե Ապրիլյան պատերազմից դասեր քաղած չլինեինք, այս պատերազմն այլ ելք կունենար. ԳՇ պետ

Նա վստահ է, որ դրանք պետք է արժանանան համարժեք արձագանքի միջազգային կազմակերպությունների և հեղինակավոր իրավապաշտպան կառույցների կողմից։

Հիշեցնենք՝ 2016թ-ի ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերը ադրբեջանական զինուժը լայնամասշտաբ ռազմական գործողություններ սկսեց Արցախի Հանրապետության արցախա-ադրբեջանական շփման գծի ողջ երկայնքով։ Առավել թեժ մարտեր ընթացան հարավային (Հադրութ) և հյուսիսարևելյան (Մարտակերտ) ուղղություններում, ինչի հետևանքով հայկական կողմը ավելի քան 100 զոհ ունեցավ:

Ռազմական գործողությունները դադարեցվեցին ապրիլի 5-ի կեսօրին։

Ապրիլյան պատերազմի ընթացքում Ադրբեջանը բազմաթիվ հանցագործություններ է կատարել. Արցախի ԱԳՆ