ԵՐԵՎԱՆ, 2 ապրիլի – Sputnik․ Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստ, մերձմոսկովյան «Խիմկիի» կիսապաշտպան Արշակ Կորյանն ամուսնացել է ամուսնալուծությունից երեք ամիս անց: Ուրախ լուրը ֆուտբոլիստը հայտնել է Instagram-ի իր էջում։
Հունվարի սկզբին ֆուտբոլիստի նախկին կինը՝ Վիկտորյան, հայտարարել էր ամուսնալուծության մասին ՝ Instagram-ում գրառում անելով։ Նա նշել էր, որ շատ է ցավում։
Կորյանի նոր կինը դերասանուհի և մարմնամարզուհի Կորի Բիզիկովան է: Հարսանիքը տեղի է ունեցել ապրիլի 1-ին։
Հայերը շտապում են ամուսնանալ․ համավարակն ազդե՞լ է ամուսնությունների ու ծնելիության վրա
«Այս պատմությունը սկսվել է դեռ 9 տարի առաջ։ Այո, երբ ես 17 տարեկան էի, 15 տարեկան այս գեղեցիկ և հմայիչ աղջիկը թույլ տվեց ինձ սիրահետել իրեն, և որոշ ժամանակ անց ես նրան ասացի այն, ինչ գնաց տիեզերք ու ճակատագրական դարձավ. «Ես ուզում եմ ամուսնանալ քեզ հետ»։ Բայց այդ ժամանակ 15-ամյա աղջիկը վախեցավ նման բառերից ու մտադրություններից և առաջարկեց մնալ ընկերներ ... Եվ հիմա, երբ 24-ամյա աղջիկն իմ հարցին՝ իմ կյանքի սեր, կամուսնանա՞ս ինձ հետ, առանց որևէ կասկածի պատասխանեց` այո, իմ առաջին և իրական սեր, ես երջանկացա», - գրել է Արշակ Կորյանը:
Նա բոլորին մաղթել է երջանկությունից փայլող աչքեր, ու որ յուրաքանչյուրը գտնի այն մարդուն, որի հետ կապրի ամբողջ կյանքը։
«Ինձ երջանկություն չբերեց». Ուլյանա Սերգեյենկոն` Դանիլ Խաչատուրովի հետ ամուսնության մասին
Կորյանը Մոսկվայի «Լոկոմոտիվի» սան է։ Նա 2018 թվականից հանդես է գալիս «Խիմկիում», ակումբի կազմում անցկացրել է 79 հանդիպում, դարձել 15 գոլի հեղինակ: Ընթացիկ մրցաշրջանում նա Ռուսաստանի Պրեմիեր լիգայում մասնակցել է 11 հանդիպման և չորս գոլի հեղինակ է դարձել:
«Բաժանումը բարդ էր»․ երգչուհի Անաստասիա Ստոցկայան բաժանվել է հայ ամուսնուց