ԵՐԵՎԱՆ, 1 ապրիլի – Sputnik. Խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում, որի հետևանքով կա մեկ զոհ և 4 վիրավոր։ Տեղեկությունը հայտնում է shamshyan.com–ը։
Դեպքը տեղի է ունեցել այսօր`ժամը 17:30-ի սահմաններում Երևան-Երասխ-Մեղրի ավտոճանապարհի 48-րդ մ հատվածում։ Բախվել են Mercedes և Mazda մակնիշի ավտոմեքենաները:
Վթարի հետևանքով 1 հոգի տեղում մահացել է, 4 հոգի քաղաքացիների օգնությամբ դուրս են բերվել Mazda-ի միջից և տեղափոխվել «Արարատ» բժշկական կենտրոն»,– գրում է կայքը:
Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ ՀՀ քր օր-ի 242 հոդվածի 2-րդ մասի (ճանապարհատրանսպորտային պատահար, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ) հատկանիշներով:
Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդների, մահացածի և վիրավորների ինքնությունը:
Դեպքի վայրում հավաքվածները նշել են, որ մահացածը Mazda-ի վարորդն էր, իսկ հիվանդանոց են տեղափոխվել նրա կինն ու 3 անչափահաս երեխաները:
Վթար Արմավիրի մարզում. տուժածներից մեկի ականջը կտրվել է
Mercedes-ի վարորդը վթարից հետո ինքնակամ ներկայացել է ոստիկանության Արարատի բաժին: