Վիրավոր զինծառայողներին աշխատանքի ընդունած գործատուն գումար կստանա պետությունից

Հաշմանդամություն ունեցող աշխատակցի աշխատատեղի հարմարեցման համար գործատուն նաև մինչև 500 000 դրամ աջակցություն կստանա:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 1 ապրիլի - Sputnik.Արցախյան պատերազմում վնասվածք ստացած և հաշմանդամություն ունեցող նախկին զինծառայողներին աշխատանքի ընդունած գործատուին պետությունը փոխհատուցում կհատկացնի: Աջակցության նոր ծրագիրը հաստատվեց կառավարության այսօրվա նիստում:

ՀՀ-ում աշխատող օտարերկրացիների պայմանագրերը հասանելի կլինեն կառավարությանը

Ըստ ծրագրի` 2021 թվականի ապրիլի 1-ից հետո աշխատանքի տեղավորված յուրաքանչյուր անձի համար գործատուն կստանա աջակցություն՝ այդ անձի աշխատավարձի եկամտային հարկի չափով, եռամսյակային կտրվածքով՝ առավելագույնը 100 000 դրամ:

Իսկ հաշմանդամություն ունեցող աշխատակցի աշխատատեղի հարմարեցման անհրաժեշտության դեպքում պետությունը գործատուին նաև մինչև 500 000 դրամ միանվագ փոխհատուցում կտրամադրի:

Միջոցառումից օգտվելու համար գործատուն պետք է դիմում ներկայացնի մինչև 2021 թվականի դեկտեմբերի 20-ը։

Աջակցության տրամադրումը դադարեցվում է աշխատանքային պայմանագրի լուծման հետ միաժամանակ:

Արցախում գործատուների եկամտահարկը վեց ամսով կփոխհատուցի կառավարությունը. նախարար