Փաշինյանն ընդունել է Ալեքսեյ Օվերչուկին, խոսել են նաև ապաշրջափակումից

ՀՀ վարչապետն ու Ռուսաստանի Դաշնության կառավարության նախագահի տեղակալը քննարկել են Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի փոխվարչապետների գլխավորությամբ ստեղծված աշխատանքային խմբի գործունեությունը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 1 ապրիլի – Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր ընդունել է Ռուսաստանի Դաշնության կառավարության նախագահի տեղակալ՝ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկին: Առանձնակի ընդգծվել է հումանիտար պայմանավորվածությունների կատարման կարևորությունն ու տարածաշրջանում կայունության ամրապնդման անհրաժեշտությունը։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ վարչապետի մամուլի ծառայությունը։

«Զրուցակիցները քննարկել են Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի փոխվարչապետների գլխավորությամբ ստեղծված աշխատանքային խմբի գործունեությանը, տարածաշրջանային կոմունիկացիոն ենթակառուցվածքների ապաշրջափակման հնարավորություններին և այս ուղղությամբ տարվող աշխատանքներին վերաբերող հարցեր»,–ասվում է հաղորդագրության մեջ։

Մտքեր են փոխանակվել նաև հայ-ռուսական տնտեսական համագործակցության օրակարգային հարցերի շուրջ։

Կառավարությունում կայացել է Հայաստանի և Ռուսաստանի փոխվարչապետների հանդիպումը

Ավելի վաղ Երևանում կայացել էր ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի և ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկի հանդիպումը:

Հիշեցնենք, որ հունվարի 11-ին Հայաստանի, Ռուսաստանի ու Ադրբեջանի առաջնորդներ Նիկոլ Փաշինյանի, Վլադիմիր Պուտինի ու Իլհամ Ալիևի բանակցություններից հետո հայտարարվել էր երեք երկրների փոխվարչապետների ղեկավարությամբ աշխատանքային խմբի ստեղծման մասին:

Ստեղծվել են նաև փորձագիտական ենթախմբեր՝ երկաթուղային, ավտոմոբիլային ու համակցված փոխադրումների գծով, փոխադրումների ապահովման հարցերով՝ ներառյալ անվտանգությունը, սահմանային, մաքսային, սանիտարական, անասնաբուժական, բուսասանիտարական ու հսկողության այլ տեսակները:

Եռակողմ հայտարարության իրականացման համար համալիր աշխատանք է սպասվում․ Զախարովա