Նախարարությունը կվերանայի «ԱստրաԶենեկայով» պատվաստման տարիքային շեմը

Առկա լուրերը, թե պետական պաշտոնյաները գերադասում են պատվաստվել ռուսական արտադրության «Սպուտնիկ V» պատվաստանյութով, առողջապահության նախարարը չմեկնաբանեց:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 1 ապրիլի - Sputnik. ՀՀ Առողջապահության նախարարությունն ուշադիր հետևում է կորնավիրուսի պատվաստանյութերի շուրջ աշխարհում տեղի ունեցող բոլոր զարգացումներին: Այսօր կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում վստահեցրեց նախարար Անահիտ Ավանսեյանը՝ պատասխանելով Հայաստան ներկրված «Աստրա Զենեկա» պատվաստանյութի բացասական հետևանքների վերաբերյալ առկա լուրերին վերբերող հարցին:

1097 նոր դեպք, 18 մահ` մեկ օրում. կորոնավիրուսային հիվանդության ընթացքը Հայաստանում

«Ուրբաթ օրը նորից ժողով կլինի, որտեղ կքննարկվի նաև Գերմանիայում ցուցումների մեջ իրականացված փոփոխությունը, որ տարիքային շեմը բարձրացվել է: Եվ, ըստ այդմ, արդեն մենք էլ մեր գործողությունները կկառուցենք»,- ասաց Ավանեսյանը:

Նախարարը նաև վստահեցրեց, որ բրիտանական պատվաստանյութն անցել է կլինիկական փորձարկումների երրորդ փուլը, որի համաձայն, «Աստրա Զենեկայով» պատվաստման արդյունքում ի հայտ եկած կողմնակի ազդեցությունների կապը պատվաստման հետ չի հաստատվել:

Առկա լուրերը, թե պետական պաշտոնյաները գերադասում են պատվաստվել ռուսական արտադրության «Սպուտնիկ V» պատվաստանյութով, առողջապահության նախարարը չմեկնաբանեց: Չհերքեց կամ չհաստատեց նաև այդ պատվաստանյութով իր մոր` պատվաստվելու մասին մամուլում հայտնված տեղեկությունը՝ հորդորելով անձնական գաղտնիք պարունակող տեղեկություններ չբացահայտել:

Երբ Covid-ը դատավճիռ է․ ի՞նչը Հայաստանին կփրկի ճգնաժամից

Անդրադառնալով կորոնավիրուսի տարածման հետևանքով առաջացած լարված իրավիճակին՝ Ավանեսյանը հայտնեց, որ հատկացվել է լրացուցիչ 300 մահճակալ՝ առկա հերթերը նվազեցնելու համար: Նրա խոսքով` հոսպիտալացման հերթրում գտնվող մարդիկ հիմնականում շնչառական սարքերի կարիք ունեն։

Նշենք, որ մարտի 28–ին պարզ դարձավմ որ Հայաստանը ձեռք է բերել «AstraZeneca» պատվաստանյութի 24 հազար դեղաչափ։ Պատվաստանյութը ձեռք է բերվել «COVAX FACILITY» նախաձեռնության շրջանակներում: