Մոսկվայում մեկնարկել է ՀՀ ու ՌԴ արտգործնախարարների հանդիպումը

Բանակցությունների ընթացքում նախատեսվում է քննարկել երկկողմ համագործակցությանը վերաբերող հարցեր։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 1 ապրիլի - Sputnik. Մոսկվայում մեկնարկել է ՀՀ ԱԳ նախարար Արա Այվազյանի և Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հանդիպումը: Տեղեկությունը հայտնում է ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը։

Արա Այվազյանն անհապաղ լուծում պահանջող հարցերի մասին է խոսել Պոլ Ռիչարդ Գալագերի հետ

Ավելի վաղ հայտնել էինք, որ Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը ԱՊՀ արտգործնախարարների խորհրդի նիստի շրջանակում առանձին հանդիպումներ կունենա Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարներ Ջեյհուն Բայրամովի և Արա Այվազյանի հետ։

Հիմնական միջոցառումը տեղի կունենա վաղը, բայց այսօր արդեն հանդիպումներ են տեղի ունենում։

Բանակցությունների ընթացքում նախատեսվում է քննարկել երկկողմ համագործակցությանը վերաբերող հարցեր, Լեռնային Ղարաբաղի իրավիճակը, Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների միջև 2020 թվականի նոյեմբերի 9-ին և հունվարի 11-ին ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացման ընթացքը։ Բացի այդ, կողմերը կքննարկեն տարածաշրջանային և միջազգային մի շարք հարցեր։