Լավրովն ապրիլի 1–ին Հայաստանի ու Ադրբեջանի արտգործնախարարների հետ կքննարկի Ղարաբաղի թեման

Հիմնական միջոցառումը տեղի կունենա ապրիլի 2-ին, բայց ԱՊՀ արտգործնախարարների խորհրդի շրջանակում հանդիպումներն արդեն մեկնարկել են։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 1 ապրիլի – Sputnik. Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը ԱՊՀ արտգործնախարարների խորհրդի նիստի շրջանակում առանձին հանդիպումներ կունենա Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարներ Ջեյհուն Բայրամովի և Արա Այվազյանի հետ։ Այսօրվա ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:

«Հիմնական միջոցառումը տեղի կունենա վաղը, բայց հանդիպումներն այսօր արդեն մեկնարկել են։ Ապրիլի 1-ին տեղի կունենան արտգործնախարար Լավրովի առանձին հանդիպումները Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հետ: Բանակցությունների ընթացքում նախատեսվում է քննարկել երկկողմ համագործակցությանը վերաբերող հարցեր, Լեռնային Ղարաբաղի իրավիճակը, Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների միջև 2020 թվականի նոյեմբերի 9-ին և հունվարի 11-ին ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացման ընթացքը»,- ասել է Զախարովան:

Բացի այդ, կողմերը կքննարկեն տարածաշրջանային և միջազգային մի շարք հարցեր։

Հանդիպումներից հետո ԶԼՄ-ների համար հաղորդագրություններ կհրապարակվեն։

Հիշեցնենք` 2020թ.–ի նոյեմբերի 9-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը համատեղ հայտարարություն ընդունեցին ռազմական գործողությունների դադարեցման վերաբերյալ։

Պատերազմին վերջ դնելու հարցում Պուտինի անձնական դերի մասին բոլորը պետք է հիշեն. Պեսկով

Եռակողմ հայտարարության համաձայն` Լեռնային Ղարաբաղի շփման գծի և Լաչինի միջանցքի երկայնքով տեղակայվել է Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմը ՝ 1960 զինծառայողներով, հրաձգային զենքով, 90 զրահամեքենաներով, 380 միավոր ավտոմոբիլային և հատուկ տեխնիկայով:

Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմը տեղակայվել է 5 տարի ժամկետով, որից հետո այդ ժամանակահատվածը մեխանիկորեն կերկարաձգվի ևս 5 տարով, եթե կողմերից որևէ մեկը ժամկետի ավարտից 6 ամիս առաջ չհայտարարի տվյալ դրույթի կիրառումը դադարեցնելու մտադրության մասին:

Ղարաբաղում խաղաղապահ գործողության գինն ու վարկանիշը. թվերն ավելի քան խոսուն են