Լարսը բաց է, բայց ռուսական կողմում կուտակված բեռնատարներ կան

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկություն է ներկայացրել հանրապետության տարածքում փակ ճանապարհների մասին։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 1 ապրիլի - Sputnik. Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։

Ապրիլի առաջին օրը կանձրևի. եղանակի տեսություն

Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և դեպի Քարի լիճ տանող ավտոճանապարհները։

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսեթիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ Ռուսական կողմում կա մոտ 490 կուտակված բեռնատար ավտոմեքենա: