Կարմիր շուկայի թեմայով խոսակցությունները որևէ հիմք չունեն. Արցախի նախագահ

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանն աշխատանքային այցով եղել է Մարտունու շրջանում։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 1 ապրիլի - Sputnik. Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը աշխատանքային այցով եղել է Մարտունու շրջանում, հանդիպումներ ունեցել Մարտունի քաղաքում և Բերդաշեն, Աշան, Նոր շեն, Հացի, Ավդուռ ու Մյուրիշեն համայնքներում: Տեղեկությունը հայտնում է ԱՀ նախագահի մամուլի ծառայությունը։

Կոմանդոսին սպանեց Շուշին հանձնելու ցավը․ մարտական ընկերները՝ Արցախի լեգենդար հերոսի մասին

Երկրի ղեկավարն իր խոսքում անդրադարձել է անվտանգության ու սոցիալական հիմնախնդիրների հաղթահարման և տնտեսության զարգացման հարցերին:

«Անդրադառնալով մամուլում պարբերաբար շահարկվող Կարմիր շուկայի թեմային՝ Հանրապետության նախագահը մեկ անգամ ևս շեշտել է, որ նման խոսակցությունները որևէ հիմք չունեն և, հակառակը, ԱՀ իշխանությունների օրակարգում Արցախի տարածքային ամբողջականության քաղաքական ճանապարհով վերականգնումն է՝ առնվազն նախկին ԼՂԻՄ սահմաններում», – նշված է հաղորդագրության մեջ:

Հանդիպումների ընթացքում Հարությունյանը պատասխանել է նաև բնակչությանը հուզող հարցերին:

Նշենք, որ ավելի վաղ ԶԼՄ–ները գրել էին, թե ադրբեջանցիները Շուշի բեռներ են տեղափոխում Կարմիր Շուկայով։ Նշվում էր, որ ադրբեջանցիները նաև ցանկանում են Կարմիր Շուկան ազատել հայկական վերահսկողությունից։

Արցախի Կարմիր Շուկա գյուղում 150 տուն կկառուցվի