ԵՐԵՎԱՆ, 1 ապրիլի - Sputnik. Ամերիկացի գիտնականները հայտնել են, որ ծերացումը դանդաղեցնելու ու օրգանիզմը վերականգնելու համար իրենց ստեղծած դեղամիջոցն անցել է բոլոր կլինիկական փորձարկումները։ Տեղեկությունը հայտնում է Clinical and Translational Medicine-ը։
Նոր դեղամիջոցը, գիտնականների հավաստմամբ, ապացուցել է իր արդյունավետությունը։ Դրա հիմնական նպատակն է վերականգնել տարեց մարդկանց մկանային ուժն ու կոգնիտիվ կարողությունները, դանդաղեցնել մարմնի ծերացման գործընթացը։
Դեղը ստացել է GlyNAC անվանումը։ Դրա բաղադրությունը գլիցինի և N-ացետիլցիստեինի (NAC) խառնուրդ է։ Առաջին նյութը հիմնականում օգտագործվում է դեպրեսիվ հույզերի ճնշման համար, NAC-ը ԱՑՑ մուկոլիտիկ դեղամիջոցի բաղկացուցիչ մասն է: GlyNAC-ի փորձարկումներն անցկացվել են լաբորատոր մկների ու տարեց կամավորների վրա: Ուսումնասիրության արդյունքում ապացուցվել է, որ դեղը նվազեցնում է օքսիդատիվ սթրեսը և վերականգնում միտոքոնդրիումների օրգանելաների գործառույթը:
Ճապոնացի գիտնականները երիտասարդությունը վերադարձնելու միջոց են հայտնաբերել
Տարիքով մարդիկ, որոնք համաձայնել են իրենց վրա փորձարկել նոր դեղամիջոցի ազդեցությունը, նշել են, որ կարգավորվել է իրենց քայլելու արագությունը, բարելավվել է մտածողությունն ու աշխատունակությունը:
Որ մթերքներն են արագացնում ծերանալու գործընթացը. Մյասնիկովի կարծիքը