ԵՐԵՎԱՆ, 1 ապրիլի – Sputnik. Ռուսաստանաբնակ հայտնի դիմահարդար, ոճաբան, երգչուհի Գոհար Ավետիսյանը հիացրել է իր հետևորդներին հինգ շքեղ ու գունեղ կերպարներով։ Նա նոր տեսանյութը հրապարակել է Instagram-ի իր էջում։
«Ո՞ր կոստյումն եք ավելի շատ հավանում»,– հետևորդներին հարցրել է դիմահարդարը։
Գոհարի էջի հետևորդնեն անչափ հավանել են կանաչ կոստյումն ու ընդգծել, որ դիմահարդարին այն շատ է սազում։
««Գոհար, կանաչ կոստյումով հիասքանչ տեսք ունես», «Կանաչը. շքեղ ես», «Ո՜նց է սազում»»,–գրել են նրանք։
Նշենք, որ Գոհարը վերջերս ավելորդ քաշից ազատվելու համար դիմել էր պլաստիկ վիրահատության։ Նա խոստովանել էր, որ այլևս հոգնել է դիետաներից։ Այժմ դիմահարդարը նկատելիորեն բարեկազմ է դարձել։
Հիշեցնենք`Գոհար Ավետիսյանը արմատներով Գեղարքունիքի մարզի Մարտունի քաղաքից է, նրա ընտանիքը Մոսկվա է տեղափոխվել, երբ աղջիկն ընդամենը մեկ տարեկան է եղել։ Նա հավասարապես սիրում է թե՛ Ռուսաստանը, թե՛ Հայաստանը։ Գոհարը դիմահարդարման իր վարպետությամբ բառացիորեն գրավել է Մոսկվան։ Կոսմետիկ նյութերով սկսել է աշխատել դեռ 11-12 տարեկանում։
16 տարեկանում ընդունվել է Ռուսաստանի ժողովրդական տնտեսության և պետծառայության ակադեմիայի տնտեսագիտության ֆակուլտետ։ Դեռ առաջին կուրսում սկսել է շպարել բոլոր ընկերուհիներին ու ծանոթներին։ Սիրելի զբաղմունքը վերածվել է աշխատանքի, նա ստիպված է եղել թողնել ուսումը։
Եթե ինչ-որ բան ամբողջ սրտով ուզում ես, անպայման իրականանում է. Գոհար Ավետիսյան
Արդյունքում 2012թ-ին Գոհարը սկսել է դասավանդել։ Սկզբում դիմահարդարման վարպետության դասընթացներ էր անցկացնում, իսկ հիմա արդեն սեփական դպրոցն ու ստուդիան ունի Մոսկվայի կենտրոնում։