ՌԱԴԻՈ

Ե՞րբ ԱԺ-ն կքննարկի ԸՕ-ում նախատեսվող փոփոխությունների ամբողջական փաթեթը

«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Տաթև Հայրապետյանը Sputnik Արմենիայի եթերում նշել է, որ արտահերթ ընտրությունները փակ համամասնական ընտրակարգով անցկացնելու առաջարկը կարևորագույն քայլ է քաղաքական համակարգի առողջացման համար։
Sputnik
Ե՞րբ ԱԺ-ն կքննարկի ԸՕ-ում նախատեսվող փոփոխությունների ամբողջական փաթեթը

ԱԺ-ն ընդունել է ԸՕ նախատեսվող փոփոխությունների փաթեթի միայն մեկ` ռեյտինգային համակարգից փակ համամասնականի անցնելու դրույթը։ Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Տաթև Հայրապետյանը։

Ընտրական օրենսգրքում նախատեսվող փոփոխությունների ամբողջական փաթեթը օրենսդիրները կքննարկեն, երբ Վենետիկի հանձնաժողովի կարծիքը ստանան։ 

ԱԺ արտահերթ նիստը մեկնարկեց Արկադի Տեր–Թադևոսյանի հիշատակը մեկ րոպե լռությամբ հարգելով

«Խոսքն այստեղ չի վերաբերում ԸՕ փոփոխությանը, խոսքը վերաբերում է կոնկրետ այդ դրույթի փոփոխությանը, որի համար էլ այսօր արտահերթ նիստ է տեղի ունեցել խորհրդարանում, մնացած քննարկումները դեռևս ակտուալ չեն, քանի դեռ Վենետիկից կարծիք չունենք»,- ասաց նա։

Նրա խոսքով` արտահերթ ընտրությունները փակ համամասնական ընտրակարգով անցկացնելու առաջարկը կարևորագույն քայլ է քաղաքական համակարգի առողջացման և ազնիվ ընտրապայքարի համար։

«Տարիներ շարունակ թաղային հեղինակություններն ու տարբեր ազդեցություններ ունեցող մարդիկ ձայներ էին տանում, և այդ ձայները նաև կուսակցությանն էին գնում, այսինքն` անարդարության և ներկուսակցական ուժեղ պայքարի էլեմենտներ կային, որոնք վնասում էին ընդհանուր գործընթացին»,- նշեց պատգամավորը։

Հիշեցնենք, որ ԱԺ այսօրվա նիստում իմ քայլական պատգամավոր Վահագն Հովակիմյանը հայտարարեց, որ Վենետիկի հանձնաժողով է ուղարկվել ԸՕ-ի փոփոխությունների ամբողջական փաթեթը, իսկ այսօր ներկայացվել է ընդամենը մեկ դրույթ փոխելու հարցը։

Ազգային ժողովն այսօր երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց «ՀՀ ընտրական օրենսգիրք սահմանադրական օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը։

Դրա համաձայն` ընտրությունների անցկացումը կլինի միայն համամասնական ընտրակարգով` առանց ռեյտինգային քվեարկության։

«Ձեր ուզած օրը, ձեր ուզած օրենսգրքով ընտրություն ենք անում, էլ ի՞նչ եք ուզում». Մարուքյան

Հիշեցնենք` մարտի 18-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ հունիսի 20-ին Հայաստանի Հանրապետությունում կանցկացվեն խորհրդարանական արտահերթ ընտրություններ։