«Ձեր ուզած օրը, ձեր ուզած օրենսգրքով ընտրություն ենք անում, էլ ի՞նչ եք ուզում». Մարուքյան

ԱԺ–ում բուռն քննարկվում է ռեյտինգային համակարգից հրաժարվելու օրենքի նախագիծը։ Վենետիկի հանձնաժողով ուղարկված օրենսդրական փաթեթը, պարզվում է, ավելի լայն փաթեթ է, իսկ ԱԺ–ն այլ փաթեթ է քննարկում։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 1 ապրիլի - Sputnik. «ՀՀ ընտրական օրենսգիրք սահմանադրական օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը մշակելիս քննարկումներ են ընթացել տեղական և միջազգային կազմակերպությունների հետ։ Բացի այդ, նախագիծն ուղարկվել է ՀՀ նախագահին, որպեսզի եթե առարկություններ ունենա, նախապես հայտնի։ ԱԺ արտահերթ նիստի ժամանակ ասաց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վահագն Հովակիմյանը։

Ազգային ժողովն արտահերթ նիստ է անում «Իմ քայլը» խմբակցության պատգամավորների առաջարկով։ Արտահերթ նիստում ընդգրկված է «ՀՀ ընտրական օրենսգիրք սահմանադրական օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը, որով առաջարկվում է հրաժարվել ռեյտինգային համակարգից։

Ռոբերտ Քոչարյանը ընտրություններին «կրելու» համար հզոր ցուցակով կներկայանա. «Հրապարակ»

«Հանրության կողմից ռեյտինգային համակարգը միշտ քննադատվել է և, ըստ էության, համակարգի ներդրման պահից հանրային պահանջ կա, որ այն պետք է փոխվի։ Բացի այդ, կան նաև կարգավորումներ, որոնք վերաբերում են կորոնավիրուսային իրավիճակին։ Նշվում  է, որ պետք է անհրաժեշտ իրավական հիմքեր սահմանվեն ընտրական գործընթացները կարանտինի պայմաններին համահունչ կազմակերպելու համար»,–ասաց Հովակիմյանը։

ԱԺ պատգամավոր Թագուհի Թովմասյանը հետաքրքրվեց, թե ի՞նչ պատասխան է տվել Վենետիկի հանձնաժողովը, ինչին ի պատասխան Հովակիմյանը նշեց` հանձնաժողով ներկայացրել են մեծ փաթեթ, իսկ այժմ ԱԺ–ում ուզում են ընդամենը եղած օրենքում երկու փոփոխություն անել։ Թովմասյանը հակադարձեց` ասելով, որ եթե չեն լսելու մասնագիտական կառույցների որոշումները, ինչո՞ւ են փաթեթն ուղարկում նրանց։

ԼՀԿ առաջնորդ Էդմոն Մարուքյանը նույնպես հետաքրքրվեց Հովակիմյանից, թե ինչպե՞ս է ստացվում, որ Վենետիկի հանձնաժողով է ուղարկվել մեկ այլ նախագիծ, իսկ հիմա ԱԺ է ներկայացվում այլ փոփոխություն։ Ի պատասխան Հովակիմյանը նշեց, որ նախագծում չկա որևէ նորություն, որը Վենետիկի հանձնաժողով չի ուղարկվել, միակ տարբերությունն այն է, որ հանձնաժողով ուղարկած փաթեթից որոշ փոփոխություններ նախատեսվում է ավելի շուտ ընդունել։

Ո՞ր դեպքում ընտրությունները կչեղարկվեն. քաղաքագետը` Արմեն Սարգսյանի հայտարարության մասին

«Ստացվում է` ձեր ուզած օրը, ձեր ուզած օրենսգրքով ընտրություն ենք անում։ Էլ ի՞նչ եք ուզում անենք, որ լավ լինի ձեզ համար»,–հակադարձեց Մարուքյանը։

Հիշեցնենք, որ նախագծի երկու ընթերցումն էլ կկազմակերպվի 24 ժամվա ընթացքում։

2021-ի մարտի 18–ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ համաձայնության է եկել «Բարգավաճ Հայաստան» և «Լուսավոր Հայաստան» կուսակցությունների հետ հունիսի 20-ին արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացման վերաբերյալ։

«Դեռ պետք է ստորագրեմ». Արմեն Սարգսյանը` ընտրությունների լինել–չլինելու մասին

Դրանից հետո իշխող ուժը հայտարարեց, որ ցանկանում է խորհրդարանական արտահերթ ընտրություններն անցկացնել նոր ընտրական օրենսգրքով` համամասնական ընտրակարգով։

Նախագիծն արդեն ուղարկվել է Վենետիկի հանձնաժողով, որն իր վերջին լիագումար նիստում որոշում է կայացրել հրատապ ընթացակարգով քննարկել այն։