Ասուլիս. «Ի՞նչ անակնկալներ կմատուցեն Էդուարդ Թոփչյանն ու Մարիինյան թատրոնի մասնագետները»

Ապրիլի 2-ին` ժամը 12:00-ին, Sputnik Արմենիա մուլտիմեդիոն մամուլի կենտրոնում տեղի կունենա Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկի գլխավոր դիրիժոր Էդուարդ Թոփչյանի, պրոդյուսեր Արման Պադարյան և Մարիինյան թատրոնի ներկայացուցիչների ասուլիսը։
Sputnik

Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկի 96-ամյա պատմության ընթացքում առաջին անգամ Սանկտ Պետերբուրգի Մարիինյան թատրոնի մասնագետների մասնակցությամբ տեսաձայնագրվում են Լյուդվիգ վան Բեթհովենի բոլոր 9 սիմֆոնիաները: Արդյունքում կթողարկվի 5 CD և 5 DVD–ներից կազմված հավաքածու։

Ե՞րբ կավարտվեն ձայնագրությունները և հետարտադրական փուլը, որպեսզի դասական երաժշտության սիրահարները կարողանան ըստ արժանվույն գնահատել Էդուարդ Թոփչյանի ղեկավարությամբ կատարված համատեղ աշխատանքը: Ի՞նչ միջոցառումներ են նախատեսվում «Ուխտագնացություն դեպի Բեթհովեն» փառատոնի շրջանակում, ո՞ր երկրների երաժիշտները կայցելեն Հայաստան 2021 թվականին։

Այս և այլ հարցերի կպատասխանեն ՀԱՖՆ գեղարվեստական ղեկավար, գլխավոր դիրիժոր Էդուարդ Թոփչյանը, նախագծի պրոդյուսեր և ՀԱՖՆ գլխավոր պրոդյուսեր Արման Պադարյանը, հնչյունային ռեժիսոր Իլյա Պետրովը (Գրեմմիի հավակնորդ, 2014թ.), բեմադրող ռեժիսոր Դմիտրի Կազակովը (TEFI-ի հավակնորդ, 2005, 2008թթ.) և բեմադրող օպերատոր, Մարիինյան թատրոնի տեխնիկական տնօրեն Արսենի Նիկոլաևը:

Ասուլիսը կհեռարձակվի նաև Facebook-ում և Youtube-ում:

Հարցերը կարող եք ուղարկել նաև v.aloyan@sputniknews.com էլեկտրոնային հասցեին:

Հեռ.` +374(98)180-626, +374(91)42-12-35։

Հասցե՝ ք. Երևան, Ամիրյան 4/7, «Իմպերիում պլազա» բիզնես-կենտրոնի շենք, 4-րդ հարկ։