ԱՄՆ-ի և Թուրքիայի պաշտպանության նախարարները խոսել են տարածաշրջանային անվտանգության մասին

Միացյալ Նահանգների և Թուրքիայի պաշտպանական գերատեսչությունների ղեկավարները կարևորել են ռազմական ոլորտում երկու երկրների համագործակցության առաջխաղացումն ու քայլերի սերտ համակարգումը:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 1 ապրիլի – Sputnik. ԱՄՆ-ի և Թուրքիայի պաշտպանության նախարարներ Հուլուսի Աքարը և Լլոյդ Օսթինը հեռախոսով քննարկել են տարածաշրջանային անվտանգությանն առնչվող հարցեր և երկկողմ համագործակցության հնարավորությունները: Այս մասին հաղորդում է Anadolu-ն։

Թուրք սպաներն Ադրբեջան են մեկնել Ռուսաստանի հետ համատեղ կենտրոնում աշխատելու համար. Աքար

Նշվում է, որ Աքարն ու Օսթինը «կարևորել են Թուրքիայի և ԱՄՆ-ի ռազմավարական կապերը՝ ընդգծելով բոլոր խնդիրները գործընկերության և դաշնակցային հարաբերությունների ոգով կարգավորելու անհրաժեշտությունը»:

Ըստ աղբյուրի` կողմերը կրկին ընդգծել են պաշտպանական ոլորտում երկու երկրների համագործակցության առաջմղման և քայլերի սերտ համակարգման կարևորությունը:

Բացի այդ, Աքարը շնորհավորել է Օսթինին՝ Պենտագոնի ղեկավարի պաշտոնում նշանակվելու առթիվ:

Հիշեցնենք, որ Վաշինգտոնի և Անկարայի միջև հարաբերությունները վատթարացել են Թուրքիայի կողմից ռուսական Ս-400 զենիթահրթիռային համալիրների գնումից հետո: ԱՄՆ-ն կտրականապես դեմ էր արտահայտվում այդ գործարքին, սակայն Թուրքիան չփոխեց իր որոշումը։

Չավուշօղլուն խոսել է ՀՀ–Ադրբեջան և ՀՀ–Թուրքիա հարաբերությունների կարգավորման մասին