ՌԱԴԻՈ

Հայաստանի արտաքին քաղաքական վեկտորը ռուսաֆոբների ձեռքում է

«Իրականում» ծրագրի հեղինակ Արման Վանեսքեհյանն անդրադառնում է  Ռուսաստան–Թուրքիա հարաբերություններին, ինչպես նաև արծարծում այն հանգամանքը, որ Անկարան ամեն դեպքում ոչ թե Մոսկվայի, այլ Վաշինգտոնի ու եվրոպական մայրաքաղաքների դաշնակիցն ու բարեկամն է:
Sputnik
Հայաստանի արտաքին քաղաքական վեկտորը ռուսաֆոբների ձեռքում է

Իրականում ռուս-թուրքական հարաբերությունները միշտ էլ եղել են հայ հասարակության ուշադրության կենտրոնում: Դա հասկանալի և ընդունելի է: Դե, որովհետև թե՛ պատմական, թե՛ աշխարհաքաղաքական իրողություններն այնպես են դասավորվել, որ Հայաստանը միշտ էլ ստիպված է եղել շատ ավելի ուշադիր հետևել մեր հարևանների շփումներին ու հարաբերություններին… Չէ՞ որ դա նաև մեզ համար է կարևոր:

ԱՄՆ-ի և Թուրքիայի պաշտպանության նախարարները խոսել են տարածաշրջանային անվտանգության մասին

Արցախյան 44-օրյա պատերազմից հետո տարածաշրջանում բուռն զարգացումներ են տեղի ունենում։ Գաղտնիք չէ, որ Թուրքիան բացահայտ օգնեց ու աջակցեց Ադրբեջանին, և պատերազմի ելքն արձանագրելու հարցում լուրջ դերակատարում ունեցավ:

Հայաստանը դիվանագիտական սխալի սահմանին․ ի՞նչը կխանգարի Բայդենին ճանաչել Ցեղասպանությունը

Ռուսաստանը, որը թուրքերին կանգնեցրեց Արցախի մայրաքաղաք Ստեփանակերտի շեմին` կանխեց, որ ադրբեջանա-թուրքական զորքն Արցախի ամբողջ տարածքը գրավի, այսինքն`Թուրքիայի բոլոր պլանները խառնեց, թույլ չտվեց, որ բլիցկրիգի գաղափարն իրողություն դառնա: