ՏՄՊՊՀ անդամը հրաժարականի դիմում է գրել

ՏՄՊՊՀ-ից Sputnik Արմենիային հայտնեցին, որ նա մեկնում է Արցախի Հանրապետություն՝ աշխատելու:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 31 մարտի – Sputnik. ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի անդամ Էդգար Ճաղարյանը հրաժարականի դիմում է ներկայացրել ԱԺ նախագահին:

Ձու արտադրող ընկերությունների նկատմամբ ՏՄՊՊՀ-ն վարչական վարույթ է հարուցել

Այս մասին հայտնում է խորհրդարանի պաշտոնական կայքը՝ նշելով, որ Արարատ Միրզոյանը Ճաղարյանի դիմումը ստացել է այսօր՝ մարտի 31-ին:

ՀՀ ՏՄՊՊՀ-ից Sputnik Արմենիային հայտնեցին, որ Էդգար Ճաղարյանը աշխատանքից ազատման դիմում է գրել, քանի որ անցնում է այլ աշխատանքի՝ Արցախի Հանրապետությունում:

Նա տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի անդամ էր նշանակվել 2019թ. հունիս 28-ին։