Տավուշի մարզպետը կազատվի պաշտոնից

Հայկ Չոբանյանը Տավուշի մարզպետ էր նշանակվել ընդամենը երկու տարի առաջ։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 31 մարտի - Sputnik.  Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանը կազատվի պաշտոնից: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշման նախագիծը ներառված է կառավարության վաղվա` ապրիլի 1-ի նիստի օրակարգում:

«Ղեկավարվելով ՀՀ Սահմանադրության 160-րդ հոդվածի 2-րդ մասով և «Տարածքային կառավարման մասին» օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասով՝ կառավարությունը որոշում է Հայկ Չոբանյանին ազատել Տավուշի մարզպետի պաշտոնից»,–նշված է որոշման մեջ։

Նախագիծը զեկուցվողների շարքում է։

ԱԱԾ-ն հերքում է Արմեն Աբազյանի՝ տնօրենի պաշտոնից ազատման մասին լուրերը

Հիշեցնենք, որ Հայկ Չոբանյանը Տավուշի մարզպետ էր նշանակվել 2019 թվականի փետրվարի 6-ին:

Sputnik Արմենիան փորձեց ճշտել, թե որն է մարզպետի պաշտոնից ազատվելու պատճառը։ Չոբանյանի մամուլի խոսնակ Լիլիթ Սարգսյանը հայտնեց` մարզպետն ինքը վաղը հայտարարությամբ հանդես կգա։

Հակոբ Արշակյանը հրաժարվում է պաշտոնից. նա բացատրել է իր որոշման պատճառը