ԵՐԵՎԱՆ, 31 մարտի - Sputnik. Շրջակա միջավայրի նախարար Ռոմանոս Պետրոսյանը տեղեկացնում է, որ Շիրակի մարզի Անի խոշորացված համայնքի Շիրակավան գյուղական համայնքի վարչական տարածքում գտնվող լճակի տարածքում վերահսկողության կսահմանվի։
Պետրոսյանը Facebook–ի իր էջում հայտնել է` բնապահպանական հանրության ներկայացուցիչներն օրերս ահազանգել էին, որ տարածքում պարբերաբար կրակոցներ են հնչում, իսկ լճակը տարբեր թռչնատեսակների համար կերակրման վայր է հանդիսանում։
Ահազանգի հետքերով նշված տարածք են այցելել շրջակա միջավայրի նախարարության «Արփի լիճ» ազգային պարկի ներկայացուցիչները, հանդիպել Շիրակավանի վարչական ղեկավարի հետ և տեղում ծանոթացել իրավիճակին։
Սևանա լիճը սնուցող հիմնական ակունքները հայտնվել են Ադրբեջանի վերահսկողության տակ. նախարար
«Շիրակավանի համայնքապետարանի հետ վերահսկողության սահմանման պայմանավորվածություն է ձեռք բերվել տարածքում զբոսաշրջային այցելությունների վնասակար ազդեցությունները նվազեցնելու, աղտոտման և աղբահանության հետ կապված հարցերը կանոնակարգելու և ապօրինությունները բացառելու նպատակով»,–գրել է Պետրոսյանը։
Նրա խոսքով` պայմանավորվածություն է ձեռք բերվել նաև սույն թվականի ապրիլի 3-ին լճակի հարակից տարածքում անցկացնել շաբաթօրյակ և տարածքի մաքրման աշխատանքներ։
Քարուքանդ ճանապարհները խանգարում են. Արփի լիճն ավելի գրավիչ կդառնա զբոսաշրջիկների համար