«Շիրակը մեծ հեռանկարների մարզ է». Սերգեյ Կոպիրկինը հանդիպել է մարզպետի հետ

Շիրակի մարզպետը շեշտել է, որ մարզը հայ և ռուս ժողովուրդների դարավոր բարեկամության լավագույն օրինակներից։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 31 մարտի - Sputnik. Շիրակը մեծ հեռանկարների մարզ է, ունի ներուժ, որի օգտագործումը պետք է առաջնային լինի Ռուսաստանի համար։ Նման կարծիք է հայտնել Հայաստանում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինը` Շիրակի մարզպետ Հովհաննես Հարությունյանի հետ հանդիպման ժամանակ։ Տեղեկությունը Facebook–ի էջում հայտնել է Շիրակի մարզպետարանը` հավելելով, որ դեսպանին ուղեկցել է Գյումրիում ՌԴ գլխավոր հյուպատոս Ռուսլան Կանդաուրովը։

«Վստահ եմ՝ մենք կհամագործակցենք, քանի որ ՌԴ դեսպանատունն ու մասնավորապես Գյումրիում ՌԴ հյուպատոսությունն իրականացնում են մի շարք համատեղ ծրագրեր»,–ասել է Կոպիրկինը։

Հովհաննես Հարությունյանն էլ իր հերթին նշել է, որ Շիրակի մարզը հայ և ռուս ժողովուրդների դարավոր բարեկամության լավագույն օրինակներից է, ՌԴ մի շարք երկրամասերի հետ ունի համագործակցության բավական փորձ, որն առավել ամրապնդելու և գործնական դարձնելու անհրաժեշտություն ունի։

Հանդիպում ենք ու չենք թաքցնում. Կոպիրկինը` Հայաստանի քաղաքական ուժերի հետ շփումների մասին

Կողմերը փոխադարձ պատրաստակամություն են հայտնել շարունակելու և ամրապնդելու արդեն իսկ հաստատված աշխատանքային ու բարեկամական կապերը, քննարկվել են առևտրա-տնտեսական, կրթական, մշակութային հարաբերությունների հեռանկարներին առնչվող հարցեր:

Հիշեցնենք, որ մարտի 19-ին Սերգեյ Կոպիրկինը «Հայ-ռուսական ռազմավարական միության արդիական խնդիրները ժամանակակից սպառնալիքների և մարտահրավերների առջև» թեմայով կլոր սեղանի ժամանակ ասել էր, որ հայ հասարակության շրջանում Ռուսաստանի հետ հարաբերությունները զարգացնելու և ամրապնդելու պահանջարկ կա։

Ռուսաստանը Հայաստանին օգնում է բանակը բարեփոխելու հարցում. Կոպիրկին