ԵՐԵՎԱՆ, 31 մարտի – Sputnik. 51-ամյա Ժիրիկ Շաջանյանը, որի դիակը երեկ հայտնաբերվել էր Քյարքիի ոլորաններում, «Ալանուշ Շահինի Բանդարի Մասիհի» ԱՁ տնօրենն էր։ Տեղեկությունը հայտնում է shamshyan.com–ը։
Ըստ կայքի` դիակի պարանոցին կպչուն ժապավեն է փափաթված եղել, սպանության հատկանիշներով հարուցվել է քրեական գործ (ՀՀ ՔՕ 104–րդ հոդվածի 1-ին մաս)։
Հիշեցնենք` երեկ` ժամը 14:00-ի սահմանում, ԱԻՆ փրկարար ծառայության 911 օպերատիվ կառավարման կենտրոնն ահազանգ էր ստացել, որ Երևան-Երասխ-Մեղրի ավտոճանապարհի 82-րդ կմ–ում՝ Քյարքիի ոլորանների ձորում, գլխիվայր շրջված ավտոմեքենա կա, իսկ դրանից մոտ 20 մետր հեռավորության վրա՝ տղամարդու դի:
Դեպքի վայր էին մեկնել ոստիկանները։ Նրանք վթարի վայրում՝ ասֆալտին, հայտնաբերել էին արնանման հետքեր։
Սպանել են 37–ամյա տղամարդուն և պատահական ականատեսին. դիակները հայտնաբերվել են
Ոստիկաններն ու քննիչները պարզել էին, որ մահացածը Երևան քաղաքի բնակիչ Ժիրիկ Շաջանյանն է, որը, ըստ դեպքի վայր ժամանած նրա ընկերների, աշխատել է որպես մենեջեր, ու երեկ նրա հարազատները դիմում են ներկայացրել ոստիկանության Էրեբունու բաժին` հայտնելով, որ նա անհետ կորել է։ Որոնելու արդյունքում ընկերները նրան մահացած էին հայտնաբերել: Ձորում հայտնաբերվել էր նաև նրա վարած «Ford Transit ավտոմեքենան»՝ գլխիվայր շրջված:
Օձուն գյուղի 28-ամյա բնակիչը հետախուզվում է 34–ամյա համագյուղացուն սպանելու մեղադրանքով