ԵՐԵՎԱՆ, 31 մարտի - Sputnik. Մարտի 30-ին` ժամը 14.30-ին, ոստիկանության աշխատակիցները Երևանի Արցախի և Արին Բերդի փողոցների խաչմերուկում հայտնաբերվել և լրագրողի արձանի գողություն կասկածանքով բաժին բերման են ենթարկել 45 և 42 տարեկան երկու տղամարդկանց՝ «Միցուբիշի» ավտոմեքենայով: Տեղեկությունը հայտնում է ՀՀ ոստիկանության մամուլի ծառայությունը։
Բերման ենթարկվածները ձերբակալվել են:
Պաշտոնական հաղորագրության համաձայն` արձանի գողացած մասերն առայժմ չեն հայտնաբերվել: Այդ նպատակով ձեռնարկվում են միջոցառումներ։ Կատարվում է նախաքննություն:
Հիշեցնենք՝ մարտի 25-ին անհայտ անձինք կոտրել ու տարել էին Երևանի Նոր Նորք համայնքի Սուրբ Աստվածածին եկեղեցու բակում գտնվող Լրագրողի բրոնզաձույլ արձանի ձեռքն ու ոտքը։ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության «Պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ը կատարվածի մասին ահազանգել էր ոստիկանություն։
Օհանավանում 38-ամյա հավաքարարը 2 հեռուստացույց է գողացել առանձնատնից ու տվել պարտքի դիմաց