Հենրիխ Մխիթարյանը Հայաստան–Ռումինիա խաղից առաջ հաջողություն է մաղթել տղերքին

Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպանը չի մասնակցում խաղին, բայց նա ոգևորել է խաղընկերներին։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 31 մարտի - Sputnik.Հայաստանի ազգային հավաքականի և «Ռոմայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը Հայաստան–Ռումինիա խաղից առաջ հաջողություն է մաղթել ընկերներին։

«Ձեզ հաջողություն, տղերք»,–Instagram–ի իր էջի Story-ում գրել է նա։

Նշենք, որ քիչ անց` ժամը 20։00-ին, կկայանա ֆուտբոլի աշխարհի առաջնության որակավորման փուլի երրորդ տուրի Հայաստան-Ռումինիա խաղը։

Ինչպե՞ս հաղթել Ռումինիայի հավաքականին. մեր թիմի նախկին ֆուտբոլիստները փակագծեր են բացել

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան էլ հրապարակել է մեկնարկային կազմերը։ Մասնավորապես, Հայաստանի ընտրանու գլխավոր մարզիչ Խոակին Կապառոսը խաղադաշտ դուրս կբերի հետևյալ մեկնարկային կազմը` Դավիդ Յուրչենկո, Հովհաննես Համբարձումյան, Վարազդատ Հարոյան, Անդրե Կալիսիր, Կամո Հովհաննիսյան, Արտակ Գրիգորյան, Կարեն Մուրադյան, Խորեն Բայրամյան, Տիգրան Բարսեղյան, Նորբերտո Բրիասկո Բալեկյան, Ալեքսանդր Կարապետյան:

Հանդիպումը կսպասարկեն լատվիացի մրցավարները՝ Անդրիս Տրեյմանիսի գլխավորությամբ։ Նրան կօգնեն Հարալդս Գուդերմանիսը և Ալեքսեյ Սպասյոնիկովսը։ Չորրորդ պաշտոնյան է Վիտալիս Սպասյոնիկովսը։ Հանդիպման մրցավարների տեսուչն է Վիտոր Պերեյրան (Պորտուգալիա), պատվիրակը՝ Սվիտլանա Շկիլը (Ուկրաինա)։

Հիշեցնենք, որ Մխիթարյանը վնասվածք էր ստացել ԵԼ 1/8 եզրափակչի՝ «Շախտյորի» դեմ առաջին խաղում:

Խոակին Կապառոսը վստահ է` Ռումինիայի հետ խաղը դժվար է լինելու. ինչպես է նա դա բացատրում