«Հայաստանը Թուրքիայի վիլայեթ են սարքում». Նաիրա Զոհրաբյանը՝ իշխանականների քայլերի մասին

Պատգամավորի խոսքով՝ խորհրդարանը լցված է տարիներ շարունակ Գերմանիայի «Խաղաղության ճամբարներում» թուրքի հետ մի վրանի տակ քնածներով, ովքեր Ադրբեջանի շահի համար իրենց են ճղում։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 31 մարտի — Sputnik. ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանն անդրադարձել է ԱԺ Իմ քայլը խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանի հայտարարություններին, թե Քարվաճառը հայկական չի եղել և Թուրքիայի կողմից Ցեղասպանության ճանաչումը Հայաստանին ոչինչ չի տալու։

Թուրքիան այլևս Հայաստանի թշնամին չէ՞. ԱԽ քարտուղարի զարմանալի պատասխանը

«Ու հանկարծ չմտածեք, թե Հովիկ Աղազարյանն է, մի բան էլի «բլթացրել» է։ Սա հատուկ քաղաքականություն է՝ Օվերտոնի պատուհան, երբ ապրիլի 24-ից առաջ հանրությանը ուզում են պատրաստել մտքին, թե մեր ինչի՞ն է պետք Ցեղասպանության ճանաչումը, երբ ԱԽ քարտուղարը թրքասիրություն է քարոզում, երբ Սյունիքը վերաձևելուց առաջ ժողովրդին համոզում են, որ Քարվաճառը երբեք հայկական չի եղել, երբ տգետ ու կառավարելի հասարակություն ունենալու համար նրանցից մեկը հայտարարում է, որ եթե ԲՈՒՀ-երը վաճառենք ու տեղը հյուրանոցներ սարքենք՝ տուրիզմը կզարգանա», - գրել է Զոհրաբյանը։

Պատգամավորի խոսքով՝ խորհրդարանը լցված է տարիներ շարունակ Գերմանիայի «Խաղաղության ճամբարներում» թուրքի հետ մի վրանի տակ քնածներով, ովքեր Ադրբեջանի շահի համար իրենց են ճղում։

«Էս մարդիկ պատահական չեն ընտրվել։ Սրանց հատ-հատ ընտրել են Հայաստանը Թուրքիայի վիլայեթ սարքելու մեծ Թուրանի ծրագրի առաքիչները, ու հիմա սրանք, ժողովրդի մի մասի լուռ համաձայնությամբ, սպանում են Հայաստանը», - գրել է նա։

Հավանականությունը մեծ է, որ Բայդենը կճանաչի Հայոց ցեղասպանությունը․ Սաֆրաստյան

Պատգամավորի խոսքով՝ իշխանությանը տգետ հանրություն է պետք մանիպուլացնելու համար։

Մարտի 30-ին Իմ քայլը խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանը «ՓաստԻնֆոյի» հետ զրույցում ասել էր, թե Քարվաճառը հայկական չի եղել և Թուրքիայի կողմից Ցեղասպանության ճանաչումը Հայաստանին ոչինչ չի տալու։