Երևանի որոշ հասցեներում 12 ժամ ջուր չի լինելու

«Վեոլիա Ջուր» ընկերությունը հրապարակել է այն փողոցների անունները, որտեղ ջրանջատում է իրականացվելու։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 31 մարտի - Sputnik. Պլանային աշխատանքներով պայմանավորված` այսօր` մարտի 31-ին, ժամը 10.00-22.00, կդադարեցվի Երևանի որոշ տարածքների ջրամատակարարումը: Տեղեկությունը հայտնում է «Վեոլիա Ջուր» ընկերությունը:

Եվ այսպես`12 ժամ ջուր չի լինելու հետևյալ հասցեներում.

  • Կենտրոն վարչական շրջան՝ Հերացու, Այգեստանի 9-11 փողոցներ, Մյասնիկյան պողոտայի 1-4 համարներ, Չարենցի 1-ին նրբանցք, «Մխիթար Հերացի» բժշկական համալսարան և 1-ին համալսարանական հիվանդանոց:
  • Էրեբունի վարչական շրջան՝ Սասունցի Դավթի, Որմնադիրների, Օստրովսկու, Չեռնիշևսկու, Սարի-Թաղի 1-3 փողոցներ, Սարի-Թաղի 1-10 շարքեր, Գլինկայի փողոցի 10-25, Խորենացու փողոցի 146-231 համարներ, Խորենացու 4 նրբանցք:

Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:

Որքանո՞վ է անվտանգ խմելու ջուրը Կոտայքում ու Գեղարքունիքում