Անհետ կորած զինծառայողների աճյունների որոնումները արդյունք չեն տվել

Արցախի ԱԻ պետական ծառայության փրկարար ջոկատներն այսօր կշարունակեն որոնողական աշխատանքները Վարանդայի (Ֆիզուլի) և Ջրականի (Ջաբրայիլ) շրջաններում։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 31 մարտի - Sputnik. Ռազմական գործողությունների ընթացքում զոհված և մինչ այժմ անհետ կորած համարվող զինվորականների ու պահեստազորայինների աճյունների որոնողական աշխատանքները երեկ արդյունք չեն տվել։ Տեղեկությունը հայտնում է Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը։

Արցախից Հայաստան զենք-զինամթերք տեղափոխելու 95 քրեական գործերով դատապարտվել է 5 մարդ

«ԱԻ պետական ծառայության փրկարար ջոկատներն այսօր որոնողական աշխատանքները շարունակում են Վարանդայի(Ֆիզուլի) և Ջրականի(Ջաբրայիլ) շրջաններում»,– նշված է հաղորդագրության մեջ:

Նշենք, որ Ադրբեջանի կողմից Արցախի օկուպացված տարածքներում, գյուղական ու քաղաքային համայնքներում, դիրքային, լեռնային ու անտառային հատվածներում, Արցախի փրկարարները սկսած 2020 թվականի նոյեմբերի 13-ից մինչ այսօր, բոլոր ուղղություններում իրականացրել են փրկարար-որոնողական աշխատանքներ:

Հրաադադարից հետո հայտնաբերվել է ընդհանուր 1524 աճյուն:

Այժմ որոնումներն իրականացվում են պարտադիր տարածքին ծանոթ կամ ռազմական գործողություններին մասնակցած ուղեկցորդի մասնակցությամբ:

Ադրբեջանցի ենթասպան խեղդվել է Արցախի լճերից մեկում