ԵՐԵՎԱՆ, 31 մարտի - Sputnik. Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության նախաձեռնությամբ` վաղն Ազգային ժողովի արտահերթ նիստ կգումարի։ Տեղեկանում ենք ՀՀ ազգային ժողովի պաշտոնական կայքից։
Արտահերթ նիստում ընդգրկված է «Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգիրք սահմանադրական օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը:
Նշենք, որ նիստը կկայանա ժամը 11-ին։
Հիշեցնենք, որ 2021-ի մարտի 18–ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ համաձայնության է եկել «Բարգավաճ Հայաստան» և «Լուսավոր Հայաստան» կուսակցությունների հետ հունիսի 20-ին արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացման վերաբերյալ։
Դրանից հետո իշխող ուժը հայտարարեց, որ ցանկանում է արտահերթ խորհրդարանական ընտրություններն անցկացնել նոր ընտրական օրենսգրքով, որի հիմքում փակ համամասնական ընտրակարգն է։
Նախագիծն արդեն ուղարկվել է Վենետիկի հանձնաժողով, որն իր վերջին լիագումար նիստում որոշում է կայացրել հրատապ ընթացակարգով քննարկել այն։
«Դեռ պետք է ստորագրեմ». Արմեն Սարգսյանը` ընտրությունների լինել–չլինելու մասին