ԱԱԾ ապագա տնօրենի «առաջխաղացումը» շարունակվում է. նախագահն արդեն ստորագրել է հրամանագիրը

Անդրանիկ Սիմոնյանը, ինչպես ժամանակին Քարամյանը, առանց դասային կոչման չի կարող նշանակվել ԱԱԾ ղեկավար պաշտոնում:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 31 մարտի – Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր հրապարակված որոշմամբ Անդրանիկ Սիմոնյանին ազատել է ՀՀ քննչական կոմիտեի նախագահի տեղակալի պաշտոնից:

«Փաշինյանի մտքում Արգիշտի Քյարամյանն է կամ իր աներձագը». ո՞վ կփոխարինի Օնիկ Գասպարյանին

Հետաքրքիր պատահականությամբ` ՀՀ նախագահի հրամանով նույն օրը Անդրանիկ Սիմոնյանը նշանակվել է ՀՀ Ազգային անվտանգության ծառայության տնօրենի տեղակալ: Ի դեպ, հիշեցնենք, որ Սահմանադրության 133-րդ հոդվածի 1-ին մասի, ինչպես նաև «Ազգային անվտանգության մարմիններում ծառայության մասին» օրենքի 18-րդ հոդվածի համաձայն, հանրապետության նախագահն այս նշանակումն իրականացվում է ՀՀ վարչապետի միջնորդությամբ:

Նշենք, որ Սիմոնյանն ընդամենը մի քանի օր առաջ` մարտի 26-ին էր նշանակվել այդ պաշտոնում:

Նշանակումից հետո մամուլում տեղեկություններ հայտնվեցին, որ Սիմոնյանի նշանակումը պատահական չէ, և որ մի քանի օր անց նա նշանակվելու է նախ ԱԱԾ փոխտնօրեն, հետո՝ տնօրեն, ճիշտ այնպես, ինչպես եղավ Արգիշտի Քյարամյանի դեպքում:

Բանն այն է, որ Սիմոնյանը, ինչպես ժամանակին Քարամյանը, առանց դասային կոչման չի կարող նշանակվել ԱԱԾ ղեկավար պաշտոնում:

Ըստ «Ազգային անվտանգության մարմիններում ծառայության մասին» օրենքի 19-րդ հոդվածի 2-րդ մասի` ԱԱԾ պետի տեղակալ կարող է նշանակվել ազգային անվտանգության մարմինների այն ծառայողը, որը մինչև նշանակումը զբաղեցրել է ազգային անվտանգության մարմինների ծառայողների բարձրագույն խմբի պաշտոն կամ մինչև նշանակումը առնվազն 3 տարի զբաղեցրել է ազգային անվտանգության մարմինների ծառայողների գլխավոր խմբի պաշտոն և ունի գնդապետից ոչ ցածր կոչում:

ԱԱԾ-ն հերքում է Արմեն Աբազյանի՝ տնօրենի պաշտոնից ազատման մասին լուրերը

Հիշյալ օրենքի 19-րդ հոդվածի 6․1-ին մասի համաձայն՝ մարմնում թափուր պաշտոն առաջանալու դեպքում ծառայության կարող են նշանակվել նաև զինված ուժերի, ոստիկանության, փրկարար ծառայության, քրեակատարողական ծառայության մարմինների ծառայողներ, դատախազներ, քննչական կոմիտեում, հատուկ քննչական ծառայությունում ինքնավար պաշտոն զբաղեցնող անձինք (այդ թվում՝ նշված մարմիններում և պաշտոններում նախկինում ծառայած կամ աշխատած անձինք), որոնք բավարարում են տվյալ պաշտոնին նշանակվելու համար ազգային անվտանգության մարմինների ծառայողներին ներկայացվող պահանջները:

ԱԱԾ-ն հերքում է Արմեն Աբազյանի՝ տնօրենի պաշտոնից ազատման մասին լուրերը

Նշենք, որ ԱԱԾ ղեկավարն այժմ Արմեն Աբազյանն է, որն այդ պաշտոնը ստանձնել է 2020 թվականի նոյեմբերին։

Հիշեցնենք` Արգիշտի Քյարամյանը, որը կարճ ժամանակով ղեկավարեց ԱԱԾ–ն, համակարգ ոտք դրեց տնօրենի պաշտոնում նշանակվելուց մոտ մեկ ամիս առաջ` որպես ԱԱԾ փոխտնօրեն։ Դրանից առաջ նա 1 օրով նշանակվել էր ՀՀ քննչական կոմիտեի նախագահի տեղակալ։

Պատմությունը կրկնվում է. Նիկոլ Փաշինյանը ԱԱԾ նոր տնօրեն է «աճեցնո՞ւմ»