Ինչի՞ մասին է խոսել Նիկոլ Փաշինյանը Անվտանգության խորհրդի նիստում. տեսանյութ

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել Անվտանգության խորհրդի հերթական նիստը: Վարչապետի մամուլի ծառայությունը կարճ տեսագրություն է հրապարակել։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 30 մարտի — Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ անցկացված Անվտանգության
խորհրդի հերթական նիստում քննարկվել են Հայաստանի և Արցախի շուրջ ձևավորված անվտանգային միջավայրին, տարածաշրջանում տեղի ունեցող զարգացումներին և ՀՀ կառավարության հետագա քայլերին վերաբերող հարցեր: Տեղեկությունը հայտնում է վարչապետի մամուլի ծառայությունը։

«Սյունիքում կսկսվի «Հյուսիս–հարավի» շինարարությունը, որը կկապվի Իրանի հետ։ Մեր գլխավոր խնդիրը այժմ կոմունիկացիաների բացումն է մեր հարևանների հետ։ Ռուսաստանի հետ մենք ունենք միայն մեկ կապող ցամաքային ճանապարհ, որի գործունեությունը կախված է եղանակային պայմաններից, ինչը մարտահրավերներ է ստեղծում», – ասել է Փաշինյանը։

Նրա խոսքով` Հայաստանը այս նոր իրավիճակում պետք է գնահատի այն հնարավորությունները, որ կան շրջափակումը վերացնելու առումով, և փոխի իր դիրքը մարտահրավերների նկատմամբ։

«Մյուս կողմից պետք է արձանագրենք, որ այդ գործընթացը չի կարող տեղի ունենալ Հայաստանի կենսական շահերի հաշվին, այլ հակառակը` պետք է այդ գործընթացում կարողանանք լիարժեք պաշտպանել մեր երկրի շահերը, Արցախի շահերը՝ իհարկե նաև պատրաստ լինելով որոշակի համագործակցային տրամաբանության», – նշել է վարչապետը

Փաշինյանը վստահ է, որ պետք է կայացվեն որոշումներ, որոնք կապահովեն Հայաստանի ու Արցախի երկարատև ու կայուն զարգացումը։