Սլովակիայի վարչապետին պաշտոնանկ են արել. պատճառը «Սպուտնիկ V»–ն է

Իշխող կոալիցիայի ներսում տարաձայնություններ առաջ են եկել կորոնավիրուսի դեմ ռուսական պատվաստանյութի մատակարարման շուրջ։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 30 մարտի -Sputnik. Սլովակիայի նախագահ Զուզանա Չափուտովան պաշտոնանկ է արել երկրի վարչապետ Իգոր Մատովիչին։ Տեղեկությունը  հաղորդում է ՌԻԱ Նովոստին:

Նախագահը ֆինանսների նախարար Էդուարդ Հեգերին հանձնարարել է նոր կառավարություն ձևավորել։

«Սպուտնիկ V»-ի մշակողները պատասխանել են Մակրոնին. «Միասին մենք ուժեղ ենք»

Հանրապետության օրենքներով ՝ կառավարության ղեկավարի հրաժարականից հետո իրենց պաշտոններից զրկվում են նաև կառավարության մյուս անդամները։

Կոալիցիայի ներսում հակասությունները խորացել են այն բանից հետո, երբ մարտի 1-ին Մատովիչը կազմակերպել է «Սպուտնիկ V» կորոնավիրուսի դեմ ռուսական պատվաստանյութի առաջին խմբաքանակի մատակարարումը Սլովակիա՝ այդ մասին նախապես տեղյակ չպահելով ո՛չ կառավարության անդամներին, ո՛չ նախագահին։

Կիրակի երեկոյան վարչապետ և իշխող կոալիցիայի առաջատար«Սովորական մարդիկ և անկախ անձինք»  կուսակցության առաջնորդ Մատովիչը մամուլի ասուլիսում հայտարարել էր, որ կառավարական ճգնաժամը հարթելու համար համաձայն է ընդառաջել մյուս երեք կուսակցությունների ղեկավարների պահանջներին և թողնել վարչապետի պաշտոնը՝ այն փոխանցելով իր կուսակից Հեգերին, իսկ ինքը պատրաստ է գլխավորել ֆինանսների նախարարությունը: