ԵՐԵՎԱՆ, 30 մարտի - Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել Անվտանգության խորհրդի հերթական նիստը: Տեղեկությունը հայտնում է ՀՀ վարչապետի մամուլի ծառայությունը։
«Քննարկվել են Հայաստանի և Արցախի շուրջ ձևավորված անվտանգային միջավայրին, տարածաշրջանում տեղի ունեցող զարգացումներին և ՀՀ կառավարության հետագա քայլերին վերաբերող հարցեր»,–ասվում է հաղորդագրության մեջ:
Հիշեցնենք` ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ նույն օրակարգով նիստ էր հրավիրել նաև մարտի 1–ին։
Նշենք, որ «Անվտանգության խորհրդի կազմավորման և գործունեության մասին» ՀՀ օրենքի համաձայն՝ խորհրդի անդամներն են վարչապետը, առաջին փոխվարչապետը, փոխվարչապետները, Անվտանգության խորհրդի քարտուղարը, պաշտպանության, արտաքին գործերի նախարարները, Ազգային անվտանգության ծառայության տնօրենը, ոստիկանության պետը, Զինված ուժերի գլխավոր շտաբի պետը:
Ինչո՞ւ Արմեն Սարգսյանն ու Օնիկ Գասպարյանը չեն մասնակցել Անվտանգության խորհրդի նիստին