Ոչ միայն առասպելական Ատլանտիդան․ ջրի տակ մնացած հնագույն քաղաքների լուսանկարները

Sputnik

Ջրասույզ եղած քաղաքների թվում է Ատլիտ-Յամը։ Այն նեոլիթյան դարաշրջանի բնակավայր է ժամանակակից Իսրայելի տարածքում։ Ոչ պակաս զարմանալի է Հերակլիոն քաղաքի պատմությունը։ Այն հին եգիպտական քաղաք է եղել Նեղոսի գետաբերանին։

Խառը եղանակ ու քաղաքական իրադարձություններ. այս շաբաթը՝ ֆոտոշարքով

Հատուկ կորսված վայր է համարվում նաև Պավլոպետրի քաղաքը, որը գտնվում է Հարավային Հունաստանի Պունտայի ափերի մոտ։ Հատկանշական է նաև Դանվիչը, որը խոշոր առևտրային նավահանգիստ ու քաղաք է եղել Անգլիայի Սաֆոլկ կոմսության արևելյան ափին։

Ցանկում հատուկ տեղ է զբաղեցնում Բայան, որը մասամբ խորտակված հռոմեական քաղաք է, գտնվում է ժամանակակից Իտալիայում` նեապոլիտանական ծոցի ափին: Իսկ ահա Դոլչիստեն, որը բյուզանդական քաղաք է Կեկովա կղզում, ժամանակակից Թուրքիայի տարածքում է։

Այս հնագիտական տեսարժան վայրերի լուսանկարները դիտեք Spitnik-ի ֆոտոշարքում։

1 / 9
Ալտիտ Յամը ջրի տակ մնացած հին նեապոլիտական գյուղ է, Իսրայել
2 / 9
Կրետեի Միրաբելոյի ծոցում գտնվող հին ջրաղացների ավերակները:
3 / 9
Հապի աստծու մեծ արձանը Միջերկրական ծովում։
4 / 9
Պունտա լողափ
5 / 9
Դարպասի ավերակներ Գրեյֆրայարսուն, Դանվիչ, Սաֆֆոլկ
6 / 9
Բրիտանական կղզիների ափը Spurn Point-ում, Անգլիա
7 / 9
Կլավդիոս կայսեր արձանի ջրի տակ մնացած մնացորդները Բայի ստորջրյա հնագիտական այգում
8 / 9
Դուվրի առափնյա գիծը Կենտում
9 / 9
Խորտակված Կեկովա քաղաք, Թուրքիա