ՌԱԴԻՈ

Հակահայկականությունը Թուրքիայում և Ադրբեջանում ստանում է նոր որակներ ու դրսևորումներ

Թուրքագետ Վարուժան Գեղամյանը Sputnik Արմենիայի եթերում անդրադարձել է ՀՀ իշխանությունների կողմից հնչող հայտարարություններին, որոնք առնչվում են Հայաստանի և Թուրքիայի միջև բարեկամական հարաբերություններ հաստատելուն։
Sputnik
Հակահայկականությունը Թուրքիայում և Ադրբեջանում ստանում է նոր որակներ ու դրսևորումներ

Վարուժան Գեղամյանի դիտարկմամբ` այդ հայտարարությունները պատահական չեն, ունեն որոշակի պարբերականություն, հաճախակիություն, ինչը հուշում է, որ գործ ունենք ոչ թե պատահաբար կամ միամտորեն ասված ինչ–որ թյուրիմացության, վրիպակի, այլ հետևողականորեն իրականացվող քաղաքականության հետ։

Ատելությունը հայերի նկատմամբ Ադրբեջանում ու Թուրքիայում նոր դրսևորումներ է ստանում. ՄԻՊ

Ըստ նրա` ներկա գործընթացի մասին պետք է դատել միայն բացասական գնահատականներով, որովհետև այդ քաղաքականությունն առաջին հերթին ուղղված է հայկական լսարանին և փաստացի արձանագրում է որոշակի իրավիճակներ, որոնք չեն բխում Հայաստանի ու հայության շահերից։

«Նման հայտարարություններով փաստացի կասկածի տակ է դրվում ընդհանրապես հայկական պետականության գոյությունը, որովհետև հայտնի թեզը, ըստ որի անհայտ է թշնամանքի աղբյուրը, ըստ էության` նախորդ բոլոր տարիների պայքարը նույնպես դնում է կասկածի տակ, մինչդեռ այս տարածաշրջանում հայկական պետականության գոյության առաջնային նպատակը միշտ եղել է հայերի ֆիզիկական անվտանգությունն ապահովելը։ Այդ խնդիրը դրված է եղել նաև արցախյան հիմնահարցի հիմքում»,– նշեց թուրքագետը։

Ու սա ապրիլի 24-ին ընդառաջ․ Հայաստանում վրդովված են Թուրքիայի մասին ԱԽ քարտուղարի խոսքերից

Գեղամյանի կարծիքով` մենք չենք տեսել, որ Թուրքիայում և Ադրբեջանում իսկապես փոխվել է վերաբերմունքը Հայաստանի ու հայության նկատմամբ և փաստացի իրենց տարած հաղթանակից հետո էլ ականատես ենք լինում, որ այս պահին հակահայկականությունը ոչ թե նվազել է կամ մնացել նույն մակարդակում, այլ ստանում է նոր որակներ ու դրսևորումներ, ինչի վառ ապացույցը հայ գերիներն են, որոնք անմարդկային պայմաններում պահվում են Ադրբեջանում, և դա թշնամանքի ամենավառ դրսևումն է։ 

Թուրքագետի համոզմամբ` բարձրագույն իշխանության հայտարարությունները,  տեղի ունեցող գործընթացները և առաջին հերթին Սյունիքում միջանցք բացելուն ուղղված աշխատանքները վկայում են այն մասին, որ ադրբեջանաթուրքական և հայկական վերնախավերի միջև ընթանում են բանակցություններ, ուստի դատելով այն հռետորաբանությունից, որը կիրառվում է ՀՀ իշխանությունների կողմից, կարելի է ասել, որ վերոհիշյալ բանակցություններն ընթանում են ադրբեջանաթուրքական կողմի նախապայմաններով։  

Թշնամուն գրկի մեջ խեղդելու արվեստը․ ի՞նչ խաղ են խաղում Ռուսաստանն ու Թուրքիան