ԵՐԵՎԱՆ, 30 մարտի – Sputnik.Բորիս Գրաչևսկու մահից հետո «Երալաշ» ՍՊԸ-ի նոր գլխավոր տնօրեն է նշանակվել ընկերության համահիմնադիր Արկադի Գրիգորյանը: Տեղեկությունը հայտնում է Նորությունների դաշնային ծառայությունը՝ հղում անելով դաշնային հարկային ծառայությանը։
Այսուհետ միայն Գրիգորյանը կարող է ընկերության անունից հանդես գալ առանց լիազորագրի: Այս պահին Գրաչևսկու անունը նշված է «Երալաշ» ՍՊԸ-ի և «Երալաշ պրոդյուսերական կենտրոն»ՍՊԸ-ի հիմնադիրների ցանկում:
Այդ ընկերություններում կարող են նոր հիմնադիրներ հայտնվել կամ Գրաչևսկուն փոխարինել այն ժամանակ, երբ հունիսին ուժի մեջ մտնեն ժառանգների իրավունքները։
Հիշեցնենք` Բորիս Գրաչևսկու մահվան մասին հայտնի դարձավ այս տարվա հունվարի 14-ին: Պատճառը COVID-19-ի վարակից հետո առաջացած բարդություններն էին։ Ռեժիսորը 71 տարեկան էր։