Առեղծվածային դեպք Արարատում. որպես անհետ կորած որոնվող տղամարդու դին հայտնաբերվել է ձորում

Դեպքի վայր մեկնած ոստիկաններն արնանման հետքեր են հայտնաբերել ասֆալտին։ Մեքենան շրջված է եղել, դիակն էլ` 20 մետր հեռավորության վրա։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 30 մարտի – Sputnik. Այսօր՝ մարտի 30-ին, առեղծվածային դեպք է տեղի ունեցել Արարատի մարզում: Shamshyan.com-ը հայտնում է, որ ժամը 14:00-ի սահմանում ԱԻՆ փրկարար ծառայության 911 օպերատիվ կառավարման կենտրոնն ահազանգ է ստացել, որ Երևան-Երասխ-Մեղրի ավտոճանապարհի 82-րդ կմ–ում՝ Քյարքիի ոլորանների ձորում, գլխիվայր շրջված ավտոմեքենա կա, իսկ դրանից մոտ 20 մետր հեռավորության վրա՝ տղամարդու դի:

Հանքարդյունաբերական գործարանի ավազի բունկերից դուրս է բերվել 22-ամյա երիտասարդի դի

Դեպքի վայր են մեկնել ոստիկանները։ Նրանք վթարի վայրում՝ ասֆալտին, հայտնաբերել են արնանման հետքեր, ինչի համար էլ դեպքի վայր է ժամանել նաև ոստիկանության Արարատի մարզային վարչության փորձաքրեագետը:

Գյումրիում կրկին սպանություն է տեղի ունեցել, զոհը 26 տարեկան երիտասարդ է

Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ մահացածը Երևան քաղաքի բնակիչ, 51-ամյա Ժիրիկ Շաջանյանն է, որը, ըստ դեպքի վայր ժամանած նրա ընկերների, աշխատել է որպես մենեջեր, ու այսօր նրա հարազատները դիմում են ներկայացրել ոստիկանության Էրեբունու բաժին` հայտնելով, որ նա անհետ կորել է։ Որոնելու արդյունքում ընկերները նրան մահացած են հայտնաբերել: Ձորում հայտնաբերվել է նաև նրա վարած «Ford Transit ավտոմեքենան»՝ գլխիվայր շրջված:

Փաստի առթիվ Արարատի քննչական բաժնում նյութեր են նախապատրաստվում:

Քննիչի որոշմամբ նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:

Լուսակերտի թռչնաֆաբրիկայի գոմերից մեկի տանիքում հայտնաբերվել է 61-ամյա տղամարդու դի