Արա Այվազյանն աշխատանքից չի ազատվելու

Արտաքին գործերի նախարարությունից հերթական անգամ հերքում են արտգործնախարարի՝ աշխատանքից ազատման լուրերը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 30 մարտի - Sputnik. ՀՀ արտաքին գործերի նախարար Արա Այվազյանն աշխատանքից չի ազատվելու։
Նշենք, որ «168 ժամը» գրել էր, որ Արա Այվազյանը մոտ ժամանակներս հրաժեշտ կտա այդ պաշտոնին, և նրան կփոխարինի ՀՀ ԱԳ փոխնախարար Արտակ Ապիտոնյանը։

Արա Այվազյանը մեկնաբանել է ԱԽ քարտուղարի սկանդալային հայտարարությունը

Sputnik Արմենիային ԱԳՆ-ից հայտնեցին, որ հերթական անգամ այդ հայտարարություններն իրականությանը չեն համապատասխանում։

Հիշեցնենք, որ սա միակ դեպքը չէ, որ Այվազյանի աշխատանքից ազատման մասին լուրեր են շրջանառվում։

Փետրվարի 19-ին տելեգրամյան ալիքներով լուրեր էին պտտվում, որ արտաքին գործերի նախարար Արա Այվազյանն առաջիկայում կհեռանա պաշտոնից, մասնավորապես, որ նա արդեն ազատման դիմում է գրել: Այվազյանը լրագրողների հետ զրույցում նշել էր, որ ակտիվ աշխատում է։