ԵՐԵՎԱՆ, 29 մարտի – Sputnik. Ռազմագործողությունների ընթացքում զոհված և մինչ այժմ անհետ կորած համարվող զինծառայողների, կամավորականների կամ պահեստազորայինների աճյունների որոնման աշխատանքներն այսօր շարունակվում են Ասկերանի վերին ենթաշրջանում՝ Սղնախ գյուղի ուղղությամբ: Տեղեկությունը հայտնում է Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը։
Աշխատանքներն իրականացվում են մեկ ջոկատով։
Որոնողափրկարարական աշխատանքների արդյունքում մինչ այժմ հայտնաբերվել է 1523 աճյուն:
Գոռը զոհվել է` փորձելով փրկել ընկերոջ կյանքը. գեղանկարչի գործերը հետմահու են ցուցադրվում