Եվս մեկ աճյուն է հայտնաբերվել, նախնական տվյալներով` ժամկետային զինծառայողի

Արտակարգ իրավիճակների պետական ծառայության փրկարար ջոկատները որոնումները կշարունակեն Ջրականի (Ջաբրայիլ) շրջանում։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 29 մարտի – Sputnik. Ասկերանի վերին ենթաշրջանում՝ Սղնախ գյուղի ուղղությամբ տեղի ունեցած որոնումների ընթացքում այսօր հայտնաբերվել է ևս մեկ աճյուն: Տեղեկությունը հայտնում է Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը։

«Վերջինս, նախնական տվյալներով, ռազմական գործողություններին մասնակցած ժամկետային զինծառայող է»,– նշված է հաղորդագրության մեջ:

ԱԻ պետական ծառայության փրկարար ջոկատները որոնումները կշարունակեն վաղը Ջրականի (Ջաբրայիլ) շրջանում:

Պատերազմի ավարտից հետո որոնումների ընթացքում մինչ այսօր հայտնաբերվել է 1524 աճյուն:

«Երջանիկ էր. զոհվեց` չիմանալով, որ որդին էլ է նահատակվել». Կարապետյանների պատմությունը

Գոռը զոհվել է` փորձելով փրկել ընկերոջ կյանքը. գեղանկարչի գործերը հետմահու են ցուցադրվում