Ռուսաստանի առողջապահության նախարարությունը գրանցել է «Սպուտնիկ Լայթ» պատվաստանյութը

«Սպուտնիկ Լայթը» հիմնականում ուղղված է արտաքին շուկաներին, Ռուսաստանում առաջատար է մնում «Սպուտնիկ V»-ն։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 29 մարտի- Sputnik. Ռուսաստանի առողջապահության նախարարությունն այսօր գրանցել է «Սպուտնիկ Լայթ» կորոնավիրուսի դեմ պատվաստանյութը, տեղեկանում ենք դեղամիջոցների պետական գրանցամատյանի տվյալներից:

«Սպուտնիկ Լայթը» վեկտորային պատվաստանյութ է կորոնավիրուսային վարակի կանխարգելման համար։ Գրանցման ամսաթիվը` 29.03.2021», - ասված է գրանցամատյանում.

Ավելի վաղ ՌԴ առողջապահության նախարարությունը «Սպուտնիկ Լայթ» կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի կլինիկական հետազոտություններ անցկացնելու թույլտվություն էր տվել:

«Ուղղակի ներդրումների ռուսական հիմնադրամի» ղեկավար Կիրիլ Դմիտրիևն ասել է, որ «Սպուտնիկ Լայթը»  հիմնականում ուղղված է արտաքին շուկաներին, Ռուսաստանում կշարունակի առաջնային մնալ «Սպուտնիկ V»-ն։