Մեքենան վնասվելուց հետո անգամ չի կանգնել. մանրամասներ` դեպի Գորիս ճանապարհի միջադեպից

Դեպի Ստեփանակերտ տանող ճանապարհներին ադրբեջանցիները, հատկապես ժեստերի միջոցով փորձում են իրենց բացասական, ագրեսիվ վերաբերմունքը ցույց տալ։
Sputnik
Մեքենան վնասվելուց հետո անգամ չի կանգնել. մանրամասներ` դեպի Գորիս ճանապարհի միջադեպից

Զոհված զինծառայողների աճյունները տեղափոխող ավտոմեքենայի վրա քարերով հարձակումը ևս մեկ անգամ ցույց է տալիս, որ լուրջ խնդիրներ կան խաղաղ բնակիչների անվտանգ տեղաշարժի հետ կապված։ Խոսելով անցած գիշեր գրանցված միջադեպից` Sputnik Արմենիայի հետ զրույցում նման կարծիք հայտնեց Գորիս խոշորացված համայնքի փոխհամայնքապետ Իրինա Յոլյանը։ Նա տեղեկացրեց, որ ադրբեջանցիներն ավտոմեքենային քարերով խփել են Ստեփանակերտից Գորիս եկող ճանապարհի 4-5 կմ հատվածում։

Արցախի փրկարարները պատերազմում զոհվածների աճյուններ են որոնում Ասկերանի վերին ենթաշրջանում

Ինչպես արդեն հայտնել էինք, երեկ գիշերն ադրբեջանցիները քարեր են նետել զոհված զինծառայողների մարմինները տեղափոխող մեքենայի վրա, ջարդել ապակիները։

«Մենք այդ մասին ահազանգում ենք, որպեսզի իրավասու մարմինները փորձեն քայլեր ձեռնարկել, որ քաղաքացիներն անվտանգ տեղաշարժվելու հնարավորություն ունենան»,–ասաց նա։

Յոլյանը նաև տեղեկացրեց, որ համայնքապետարանում հանդիպել են մեքենայի վարորդի հետ, ավտոմեքենայի վնասն արձանագրվել է, կփորձեն փոխհատուցել, որպեսզի հետագայում էլ կարողանա բնականոն ապահովել աշխատանքը դեպի Ստեփանակերտ։

«Վարորդը, բնական է, անհանգստություններ ունի, որովհետև երեկոյան ուշ ժամի է դեպքը տեղի ունեցել, ինքը մենակ է եղել ճանապարհին։ Բայց մեքենան վնասվելուց հետո անգամ չի կանգնել ճանապարհին, արագ քշել–եկել է»,–ասաց Յոլյանը` նշելով, որ վարորդն ասել է, որ սա առաջին դեպքը չէ, ճանապարհներին հատկապես ժեստերի միջոցով ադրբեջանցիները փորձում են իրենց բացասական, ագրեսիվ վերաբերմունքը ցույց տալ։

Մեքենան վնասվելուց հետո անգամ չի կանգնել. մանրամասներ` դեպի Գորիս ճանապարհի միջադեպից

Հիշեցնենք, որ մարտի 25–ին էլ Ասկերանի շրջանի Սարուշեն-Կարմիր գյուղ ճանապարհահատվածում միջադեպ էր տեղի ունեցել հայերի և ադրբեջանցիների միջև: Ժամը 13:30-ի սահմանում, ռուսական խաղաղապահ ուժերի ուղեկցությամբ ընթացող ադրբեջանական ավտոշարասյան թափքից ադրբեջանցի զինծառայողները քարերով հարվածներ են հասցրել նույն ճանապարհով ընթացող հայկական մեքենաների վրա, ինչի հետևանքով վնասվել է Լենտրուշ Բաբայանի վարած ՎԱԶ 21-07 մակնիշի ավտոմեքենայի դիմապակին։