ԵՐԵՎԱՆ, 29 մարտի - Sputnik. Կաթնամթերք և բուսական հավելումներ պարունակող արտադրանքը խանութներում պետք է տեղադրվեն տարբեր ցուցափեղկերում։ Լրագրողների հետ ճեպազրույցում հայտնեց Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նախագահ Գեղամ Գևորգյանը՝ ներկայացնելով վերջերս ընդունված «Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» օրենքում փոփոխությունների նախագիծը։
«Ճիշտ է, ապրանքների պիտակի վրա համապատասխան նշումներ են լինում, բայց սպառողը պարտավոր չէ մտնել խանութ ասես գրադարան է եկել. սպառողը գալիս է գնելու, ոչ թե կարդալու»,–ասաց Գևորգյանը։
Հենց այս պատճառով էլ, ըստ նրա, առաջարկ է արվել, որպեսզի խանութներում տարբեր շարքերում ներկայացվեն կաթնամթերքն ու բուսական հավելումներ պարունակող արտադրանքը։ Գնորդի մոտ չպետք է թյուր տպավորություն ստեղծվի, որ դրանք նույնն են, և դա, ըստ Գևորգյանի, կօգնի գնորդին հասկանալ` ինչ ապրանք է գնում։
Հիշեցնենք, որ օրինագիծն արդեն ընդունվել է խորհրդարանում և ուղարկվել նախագահի ստորագրմանը։
Ինչո՞ւ է Հայաստանը կորցնում իր կոնյակը․ ռուս փորձագետը մի շարք խնդիրներ է «գաղտնազերծում»