Հայտնի է` երբ է լրանում զորակոչից տարկետում ստանալու փաստաթղթերի ներկայացման վերջնաժամկետը

Դիմումն ու անհրաժեշտ փաստաթղթերը պետք է ներկայացնել ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության ընդհանուր բաժին։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 29 մարտի – Sputnik.ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը տեղեկացնում է, որ մեկնարկում է պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում ստանալու դիմումների և փաստաթղթերի ընդունելությունը:

Ժամկետային զինծառայողներին մի քանի դեպքում արձակուրդ կտրվի. ՊՆ

«Գիտության և կրթության բնագավառներում նշանակալի նվաճումներ ունեցող քաղաքացիները պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում ստանալու նպատակով կարող են դիմել ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն` 2021 թվականի ապրիլի 1-ից մինչև 2021 թվականի ապրիլի 30-ը ներառյալ»,– նշված է հաղորդագրության մեջ:

Հայկական «խելացի» բիզնեսը․ էներգաարդյունավետության մասնագետները ոչ մեկին պետք չեն

Դիմումը (ըստ ներկայացված ձևի), անհրաժեշտ փաստաթղթերի բնօրինակները և դրանց պատճենները պետք է ներկայացնել ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության ընդհանուր բաժին` ստանալով դիմումը նախարարություն մուտքագրվելու վերաբերյալ ստացականը:

Փաշինյանը շարունակում է ակադեմիական ավան խոստանալ քաղաքացիներին